# Ներքին հարդարում

By [Գևորգ Ազատյան](https://turn.am/business/nerqin-hardarvoum/detail) · Category: [Բնակարանի և անշարժ գույքի վերանորոգում](https://turn.am/category/veranvorvogvoum)

**Price from** 10000 AMD

Կատարում եմ ներքին հարդարման աշխատանքներ՝ սկսած ամենապարզից մինչև ամենաբարդ լուծումները: Ունեմ լայն փորձ բոլոր ոճերի նախագծերում և աշխատում եմ դեկորատիվ բոլոր նյութերով: Անհրաժեշտության դեպքում աջակցում եմ նյութերի և դիզայնի ընտրության հարցում:Առաջարկում եմ գիպսային, պոլիուրետանային և այլ հիմքով կարնիզների, սյուների, մոլդինգների և դեկորատիվ դետալների հավաքում, հղկում, ներկում, ոսկեզոծում և նկարչություն:Կարող եմ կազմակերպել ողջ գործընթացը զրոյից մինչև ավարտ, սակայն մասնագիտացած չեմ սանտեխնիկական կամ կերամիկական աշխատանքների մեջ: Այդուհանդերձ, ծանոթ եմ այս ոլորտներին և կարող եմ խորհուրդ տալ մասնագետներ:Իմ աշխատանքների մի մասը ներկայացված է նկարներում, որոնք կատարվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Մոսկվայում: Ցանկության դեպքում կարող եմ տրամադրել հավելյալ նկարներ, հասցեներ և մանրամասն տեղեկություններ:Աշխատանքիս համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ունեմ: Գները վերջնական չեմ նշում հեռախոսազրույցների ընթացքում, սակայն սիրով պատրաստ եմ պատասխանել ցանկացած լուրջ հարցի և քննարկել մանրամասները:Ժողովուրդ մոսկվիչի գնով Մերսեդես փնտրողների ու ինչ որ բան կպցնելու համար զանգողների համար չի այս հայտարարությունը!!!

## Locations
- Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/nerqin-hardarvoum-1/detail
