# Նշանադրության և հարսանեկան պարագաներ

By [Mila’s wedding](https://turn.am/business/milas-wedding/detail) · Category: [Ձևավորման ծառայություններ](https://turn.am/category/dzevavorum)

Ձեր հարսանեկան հեքիաթը սկսվում է մանրուքներից... ✨ Մենք օգնում ենք դարձնել ձեր կյանքի ամենակարևոր օրերը անմոռանալի՝ ստեղծելով նուրբ և ոճային դեկորներ։ Մեր աշխատանքը համադրում է ավանդական հայկական ավանդույթներն ու ժամանակակից դիզայներական լուծումները։ Մեր ծառայությունները՝ Նշանադրության և հարսանեկան սինիների ձևավորում. Բնական և արհեստական ծաղիկների նրբագեղ համադրությամբ՝ յուրաքանչյուր դետալի հանդեպ առանձնահատուկ ուշադրությամբ։ Արարողակարգային պարագաներ. Գաթայի տուփեր, հարսանեկան կուժեր, ափսեներ, լավաշի գեղեցիկ ձևավորումներ, մոմեր և բաժակներ։ Տարոսիկներ. Ձեր հյուրերին նվիրվող յուրօրինակ հուշանվերներ, որոնք արտացոլում են ձեր միջոցառման թեմատիկան։ Մենք հավատում ենք, որ սերը թաքնված է մանրուքների մեջ։ Մենք ստեղծում ենք ոչ թե պարզապես ձևավորում, այլ տրամադրություն, որը կմնա ձեր հիշողության մեջ հավերժ։

## Locations
- Դավթաշեն, Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/nshanadrutyan-ev-harsanekan-paraganer/detail
