# Օդային բեռնափոխադրումներ

By [Smart Cargo Solution - Միջազգային Բեռնափոխադրումներ](https://turn.am/business/smart-cargo-solution-mijazgayin-bernaphvokhadrvoumner/detail) · Category: [Միջազգային բեռնափոխադրում](https://turn.am/category/mijazgayin-bernapoxadrum)

Մենք առաջարկում ենք օդային բեռնափոխադրումներ աշխարհի ցանկաված կետից դեպի ՀՀ։ Արագ և հուսալի օդային բեռնափոխադրումներով կարող եք փոխադրել բեռներ սկսած 20կգ-ից։Արագություն: Օդային բեռնափոխադրումը տրանսպորտային առաքումների մեջ միակն է, որով կարելի է իրականացնել բեռի փոխադրումը հնարավորինս կարճ ժամկետներում։ Տվյալ փոխադրումը առավել արդիական է այն բեռների դեպքում, որոնց նշանակման վայր հասցնելը թեկուզ մեկ օր շուտ անհրաժեշտություն է հաճախորդի համար Համաշխարհային հասանելիություն: Օդային ճանապարհները ապահովում են գրեթե անմիջական հասանելիություն աշխարհի բոլոր ծայրամասերին, ինչը հնարավորություն է տալիս մասնավորապես հեռավոր և դժվար հասանելի վայրերում տեղափոխել բեռներ: Վստահելիություն: Օդային տրանսպորտը հաճախ կարող է ապահովել բարձր մակարդակի հետևողականություն և բեռնափոխադրման ժամկետների պահպանման առավել հուսալի աստիճան, քանի որ տրանսպորտային ընկերությունները հաճախ ունենում են առաքումների սեղմ ժամկետներ իրենց հաճախորդներից: Վերահսկում և անվտանգության մակարդակ: Օդային տրանսպորտը ենթակա է խիստ անվտանգության չափանիշների և վերահսկման, ինչը նվազեցնում է բեռների կորուստը կամ վնասը: Որոշ դեպքերում, օդային բեռնափոխադրումների արժեքը կարող է բարձր լինել, հատկապես՝ մեծ քանակի կամ ծանր բեռների համար: Այն կարող է ավելի թանկ լինել համեմատած այլ տրանսպորտային եղանակների հետ, ինչպիսիք են ցամաքային կամ ծովային փոխադրումները:

## Locations
- Աղբյուր Սերոբի 1, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/odayin-bernaphvokhadrvoumner/detail
