# Օձերի դեմ պայքար

By [D and D](https://turn.am/business/d-and-d/detail) · Category: [Վնասատուների դեմ պայքար](https://turn.am/category/pest-control)

Իժերի, գյուրզաների, որդանման կույր օձերի, շամհարների վնասազերծում Օձերի դեմ պայքարը, տարվում է հեղուկ դեղանյութի օգնությամբ, որը ցողարկվում (սրսկվում) է տարածքում, (որտեղից կարող են ներթափանցել և որտեղ թաքնվել) : Դեղանյութը սուր հոտ է արտազատում որը չի սատկացնում այլ վանում է օձերին: *D and D* կազմակերպությունը առաջարկում է վնասատուների, ներթափանցման ու զարգացման' կանխարգելման ծառայություն: Աշխատանքները կատարվում են պրոֆեսիոնալ կերպով, պատվիրատուների 96-98 %-ը գոհ են մեր աշխատանքներից: Կիրառվում են գերմանական, շվեյցարական, ռուսական, իսպանական արտադրության, ժամանակակից բարձրորակ նյութեր: Աշխատում ենք նաև պայմանագրով: Մանրամասների համար զանգահարել Օգտակար տեղեկատվություն Հայաստանը հարուստ է օձատեսակներով, որոնց քանակը հասնում է 22-ի: Այդ 22 տեսակից թունավոր են միայն 4-ը: Դրանք են՝ Անդրկովկասյան գյուրզան Հայկական իժը Կովկասյան իժը Տափաստանային իժը Առաջին օգնություն Ոչ թունավոր օձերի կծածների դեպքում վերքը մշակեք, ինչպես ցանկացած փոքր վերք։ Թունավոր օձի կծածի դեպքում շատ կարևոր Է ժամանակին ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելը։ Հնարավորության դեպքում հիշեք կծող օձի տեսքը; ―Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք կծած տեղի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից (չի կարելի սեղմել վերքի վրա) ։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեցրեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս։ ―Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակը խթանում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արագացնում արյան շրջանառությունը՝ նպաստելով թույնի տարածմանը մարմնում՝ զգալիորեն բարդացնելով վիճակը։ ―Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը (մատանի, ժամացույց և այլն) ։ ―Եթե օձը կծել է վերջույթը, ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։ ―Սահմանափակեք տուժածի շարժումները (պառկեցրեք կամ նստեցրեք նրան) ։ ―Ահազանգեք կամ կազմակերպեք տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվանդանոց։ ―Տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն) ։ Խստիվ արգելվում է ոգելից խմիչք տալ տուժածին։ ―Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն

## Locations
- Մայիսի 9-ի, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/odzeri-dem-payqar/detail
