# Փաստաթղթերի թարգմանություն կնիքով - հայերեն Անգլերեն

By [ArmVoyage](https://turn.am/business/armvoyage/detail) · Category: [Գրավոր թարգմանություններ](https://turn.am/category/written-translations)

**Price from** 1000 AMD

Փաստաթղթերի թարգմանություն կնիքով՝ դեսպանատների, բուհերի, գործատուների և բանկերի համար։ Պաշտոնական փաստաթուղթը ներկայացնելիս սովորաբար պահանջվում է թարգմանություն, որը հաստատված է թարգմանչական գործակալության կնիքով և ստորագրությամբ։ Մենք թարգմանում ենք ճիշտ ձևաչափով, պահպանելով բնօրինակի կառուցվածքը, անունների միջազգային տառադարձությունը և պաշտոնական տերմինաբանությունը, որպեսզի փաստաթուղթը ընդունվի առաջին ներկայացումից։ Ինչ ենք թարգմանում։ Ծննդյան և ամուսնության վկայականներ՝ 1 000 դրամ, Աշխատավայրից տեղեկանքներ, դիպլոմներ և վկայականներ, ավտոմեքենայի վկայականներ՝ 1 500 դրամ, Անշարժ գույքի վկայականներ և ընկերության փաստաթղթեր (պետռեգիստրի քաղվածք, կանոնադրություն)՝ 1 500 դրամ մեկ էջի համար, Բանկային և դատական քաղվածքներ՝ 1 000 դրամ մեկ էջի համար։ Այլ փաստաթղթերի գինը ասում ենք ֆայլը տեսնելուց հետո։ Ուղղությունները՝ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն և ռուսերենից անգլերեն։ Վերջինը հատկապես պահանջված է Հայաստանում բնակվող ռուսախոս հաճախորդների շրջանում, ովքեր ԵՄ վիզայի կամ աշխատանքի համար ռուսերեն փաստաթղթեր են ներկայացնում։ Ինչպես է աշխատում։ Ուղարկում եք փաստաթղթի լուսանկարը կամ սկանը կայքից կամ Telegram-ով․ բնօրինակը բերել պետք չէ, բացի այն դեպքերից, երբ դեսպանատունն է պահանջում։ Նույն օրը տեղեկանում եք գնի և ժամկետի մասին։ Սովորաբար թարգմանությունը պատրաստ է 1–2 աշխատանքային օրում, շտապ պատվերը՝ նույն օրը։ Պատրաստի փաստաթղթերը ստանում եք առձեռն, առաքմամբ կամ էլեկտրոնային փոստով՝ սկանավորված տարբերակով։ Վիզայի փաթեթ հավաքելիս նույն տեղում կարող եք պատվիրել նաև ավիատոմսի ամրագրում դեսպանատան համար՝ 1 000 դրամ։ Հայտ՝ armvoyage.am, Telegram՝ t.me/armvoyage, հեռախոս՝ +374 55 55 35 75։

## Locations
- Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/pastatxteri-targmanutyun-knikov-1-000-ic-hayeren-angleren/detail
