# Փուչիկներով ձևավորում, ֆոտոզոնաներ

By [Salooote](https://turn.am/business/salooote/detail) · Category: [Ձևավորման ծառայություններ](https://turn.am/category/dzevavorum)

**Rating** 5/5 (1 reviews)

Սալյուտի թիմը ձևավորում և գունագեղ է դարձնում այնպիսի արարողություններ, ինչպիսիք են հոբելյանը և մկրտությունը, ատամհատիկը, ամենատարբեր կորպորատիվ միջոցառումները: Ծննդյան տոների ձևավորումն իրականացնում ենք գունագեղ փուչիկների ողկույզներով, տարբեր խորհրդանշական դեկորներով, մոմերով, լույսերով և այլ հետաքրքիր եղանակներով. ամեն ինչ կախված է Ձեր ընտրությունից: Կնունքի ձևավորման ժամանակ մենք օգտագործում ենք փուչիկներ, խորհրդանշական դեկորներ՝ խաչեր, հրեշտակներ, մոմեր: Ձևավորումից բացի, մենք կարող ենք ապահովել նաև մկրտության արարողության համար անհրաժեշտ մյուս պարագաների վարձույթը: Բացման արարողությունների համար ավանդական է դարձել մուտքերի ձևավորումը փուչիկներով: Սովորաբար ձևավորվում է ոչ միայն շինության մուտքը, այլև նախասրահը: Կորպորատիվ միջոցառումների, բանկետների ժամանակ ձևավորվում է նաև միջոցառման սրահը և այլն: Փուչիկներից բացի, կորպորատիվ միջոցառումների ձևավորման համար ընդունված է օգտագործել ընկերության լոգոյի եռաչափ մոդելները, ընկերության իմիջը խորհրդանշող գույներով ժապավեններ և այլ դեկորներ:

## Locations
- 50/3, Արշակունյաց պողոտա, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/phvouchiknervov-dzevavvorvoum-fvotvozvonaner/detail
