# Փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա

By [Աննա Գրիգորյան](https://turn.am/business/anna-grigoryan/detail) · Category: [Սոնոգրաֆիա](https://turn.am/category/sonography)

**Price from** 15000 AMD

Փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունն ունի առաջնային տեղ բոլոր ախտորոշիչ մեթոդների մեջ՝ իր բարձր տեղեկատվականության և ոչ ինվազիվության շնորհիվ:Ի՞նչու է կարևոր անցնել պրոֆիլակտիկ ՈւՁ հետազոտություն:Տարին գոնե մեկ անգամ խորհուրդ եմ տալիս գինեկոլոգիական խորհրդատվության և զննման հետ մեկտեղ անցնել նաև փոքր կոնքի օրգանների ՈՒՁ հետազոտություն,քանի որ այն հետազոտում է արգանդը ,արգանդափողերը,ձվարանները,միզապարկը,արգանդի պարանոցը,լիմֆատիկ հանգույցները,հետարգանդային տարածությունը(դուգլասը) և կարող է մի շարք պաթոլոգիաներ ախտորոշվեն,օրինակ՝արգանդի միոմա,ձվարանի կիստա ,ադենոմիոզ,էնդոմետրիումի հիպերպլազիա,պոլիպ և այլն:Հետազոտությունը կատարվում է կամ տրանվագինալ կամ տրանսաբդոմինալ (երբեմն տրանսռեկտալ) եղանակով: Այն կանայք, ովքեր ապրում են սեռական կյանքով հետազոտությունը կատարվում է տրանսվագինալ տվիչով, իսկ այն աղջիկները ովքեր չեն ապրում սեռական կյանքով տրանսաբդոմինալ կամ տրանսռեկտալ:Խորհուրդ եմ տալիս անցնել սոնոգրաֆիկ հետազոտությունը դաշտանային ցիկլի 5-7 րդ օրերը:ՈւՁՀ-ի միջոցով պարզվում է նաև արգանդի տարբեր զարգացման անոմալիաներ (ինչպես օրինակ երեղջյուր ,երկակի,թամբաձև արգանդ):

## Locations
- 54 Արամի փողոց, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/poqr-konqi-organneri-sonografia/detail
