# Սանտեխնիկական սարքավորումների տեղադրում և համակարգերի կառուցում

By [FixArm](https://turn.am/business/fixarm/detail) · Category: [Սանտեխնիկի ծառայություններ](https://turn.am/category/santexnik)

**Price from** 5000 AMD

«FixArm» ընկերությունն իրականացնում է բոլոր տեսակի սանտեխնիկական սարքավորումների տեղադրում, մոնտաժում և ջրամատակարարման ու կոյուղու համակարգերի կառուցում 0-ից։ Մենք առաջարկում ենք որակյալ, մաքուր, արագ, անվտանգ և հուսալի սանտեխնիկական աշխատանքներ Երևան քաղաքի բոլոր համայնքներում, ինչպես նաև Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի և Արարատի մարզերում՝ ապահովելով ձեր տան ջրագծերի ու սարքավորումների անխափան, էրգոնոմիկ և երկարատև աշխատանքը։ Մեր փորձառու վարպետները պատրաստ են լուծել ցանկացած բարդության խնդիր։ Կատարվող աշխատանքների ամբողջական ցանկը․ Ծորակների, խառնիչների, սմեսիտելների, լվացարանների, զուգարանակոնքերի, ցնցուղախցիկների, վաննաների, բիդեների և կախովի համակարգերի (ինստալյացիա) տեղադրում ու պրոֆեսիոնալ միացում։ Ջրամատակարարման և կոյուղու նոր խողովակների (պոլիպրոպիլեն, մետաղապլաստ, պղինձ) զոդում, մոնտաժում, անցկացում, խողովակաշարերի փորձարկում և ճնշման ստուգում։ Ջրի ֆիլտրերի, պոմպերի, ճնշման կարգավորիչների (րեդուկտոր), չափիչ սարքերի (վոդոմեր) և հիդրոֆորների տեղադրում ու տեխնիկական սպասարկում։ Կարևոր աշխատանքային պայմաններ․ 0-ից համակարգերի կառուցում․ Նոր կառուցվող կամ վերանորոգվող բնակարաններում, առանձնատներում, հասարակական և արտադրական տարածքներում ջրագծերի ու կոյուղագծերի ամբողջական նախագծում, մոնտաժում և անցկացում։ Փոխարինման աշխատանքներ․ Սարքավորումների փոխարինման դեպքում աշխատանքն իրականացվում է հին համակարգերը հաճախորդի կողմից նախապես հեռացված կամ ապամոնտաժված լինելու պարագայում։ Մենք հին համակարգերի քանդում կամ հեռացում չենք իրականացնում, այլ գալիս ենք պատրաստի տարածքում կատարում ենք նորի տեղադրումը։ Աշխատում ենք Tolsen, Total, Gross ֆիրմաների պրոֆեսիոնալ գործիքներով։ Տրամադրում ենք անվճար խորհրատվություն լուսանկարով կամ տեսանյութով և 1 տարվա ընթացքում 1 անվճար կանխարգելիչ այցելություն։ Մենք ապահովում ենք ամենաբարձր որակը, մաքրությունը, հուսալիությունը և երաշխավորված արդյունքը։

## Locations
- Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/santekhnikakan-sarqavvorvoumneri-teghadrvoum-ev-hamakargeri-karvoucvoum/detail
