# SEO ծառայություններ

By [Targeting](https://turn.am/business/targeting-1/detail) · Category: [SEO ծառայություններ](https://turn.am/category/seo)

Թվային մարքեթինգի և SEO-ի ամբողջական լուծումներ Targeting-ը հայկական շուկայում առաջատար SEO և թվային մարքեթինգի ընկերություններից է: Մենք տրամադրում ենք անհատականացված SEO ծառայություն՝ որոնման արդյունքներում ավելի լավ դիրքեր ունենալու համար։ Որպես վստահելի SEO ծառայություններ մատուցող ընկերություն Հայաստանում՝ մենք բարելավել ենք բազմաթիվ տեղական և արտասահմանյան ընկերությունների արդյունքները Google և Yandex որոնողական համակարգերում։ Մեր առաջարկությունները ներառում են՝ Անհատականացված SEO ռազմավարություններ՝ ձեր բիզնեսի առանձնահատկություններին և նպատակներին համապատասխան Մենք բացահայտում ենք տեխնիկական խնդիրները, որոնք ազդում են կամ կարող են ազդել Ձեր կայքի աշխատանքի և որոնողական համակարգերում դրա վարկանիշի վրա։ Ուսումնասիրելով Ձեր բիզնեսի մրցակցային ոլորտը՝ մենք հայտնաբերում ենք արդի թրենդները, հետևում մրցակիցների առաջընթացին, նրանց կողմից իրականացվող արշավներին, ինչպես նաև ուսումնասիրում նրանց թույլ և ուժեղ կողմերը։ Այս տվյալների միջոցով մենք կազմում ենք եզակի SEO ռազմավարություն՝ ուղղված Ձեր բրենդի առաջխաղացմանը։ Եզակի կոնտենտի շնորհիվ Ձեր կայքը որոնողական համակարգերում ձեռք է բերում ավելի բարձր դիրքեր և տեսանելիություն։ Ոլորտի ուսումնասիրության շնորհիվ մենք ստեղծում ենք SEO օպտիմալացված եզակի բովանդակություն, որը համապատասխանում է Ձեր թիրախային լսարանի պահանջներին՝ լեզվին, հետաքրքրություններին և վարքագծին։ On-Page օպտիմալացման շնորհիվ Ձեր կայքը որոնողական համակարգերում գրավում է ավելի բարձր դիրքեր։ Սա SEO ծառայություն է, որը ներառում է հիմնաբառերի տեղադրում, մետա թեգերի և բովանդակության ստեղծում Ձեր կայքը ստանում է Off-Page օպտիմալացում, ինչի ընթացքում մենք կիրառում ենք բարձրորակ հետադարձ հղումներ։ Արդյունքում որոնողական համակարգերը Ձեր կայքը համարում են վստահելի և բարձրացնում վարկանիշը։ Յուրաքանչյուր ամիս Դուք ստանում եք ընթացիկ ամսվա արդյունքների վերաբերյալ հաշվետվություն, ինչի օգնությամբ տեղեկանում եք որոնողական համակարգերում Ձեր բրենդի դիրքերին, լսարանի ներգրավվածության մակարդակին, օրգանական այցելություններին և այլ թարմացումներին։

## Locations
- Խանջյան 13/2, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/seo-services-in-armenia-yerevan-targeting/detail
