# Շների հյուրանոց Top Dog

By [Top Dog](https://turn.am/business/top-dog/detail) · Category: [Կենդանիների հյուրանոց և ժամանակավոր խնամք](https://turn.am/category/kendanineri-shneri-katuneri-hyuranoc-xnamq)

**Price from** 10000 AMD

Մեկնո՞ւմ եք արձակուրդ կամ գործուղման։ Top Dog-ում հոգ կտանենք ձեր շան մասին՝ հաշվի առնելով նրա սովորությունները, սննդակարգն ու բնավորությունը։ Առաջարկում ենք կարճաժամկետ և երկարաժամկետ կացություն երեք տեսակի համարներում։ Standard — օրական 10 000 դրամ։ Հանգստի տեղ և երկու մետաղական աման։ Comfort — օրական 15 000 դրամ։ Standard-ի պայմանները, փափուկ ներքնակ և անհատապես ընտրված խաղեր ու ակտիվություններ։ VIP — օրական 20 000 դրամ։ Փափուկ կահույք, հեռուստացույց, զբոսանքի գոտի և խաղահրապարակ ազատ մուտք, կինոլոգի կողմից անհատապես կազմված ծրագիր։ Բոլոր համարներում ապահովվում են օդափոխություն, ջերմաստիճանի վերահսկում, թարմ ջուր, ամենօրյա մաքրություն և անձնակազմի ու կինոլոգի հսկողություն։ Կերակրումն իրականացվում է տիրոջ տրամադրած կերով՝ շան սովորական ժամանակացույցով։ Ամեն օր ուղարկում ենք լուսանկարներ և տեսանյութեր։ Գործում է շուրջօրյա տեսահսկում։ Եթե շունը չի շփվում այլ շների հետ, կարող ենք կազմակերպել անհատական զբոսանքներ։ Համատեղ խաղերը կազմակերպվում են միայն շների համատեղելիության դեպքում։ Հնարավոր է տեղափոխում։ Կացության ընդհանուր արժեքը 60 000 դրամը գերազանցելու դեպքում տեղափոխումը երկու ուղղությամբ անվճար է։ Ազատ համարները ճշտելու համար ուղարկեք ժամանման և մեկնման ամսաթվերը և տեղեկացրեք շան առանձնահատկությունների մասին։

## Locations
- Արմավիրի մարզ, գ. Մերձավան, Այգեգործների փողոց 65, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/shneri-hyuranoc-top-dog/detail
