# Սիրո խոստովանություն կամ Ամուսնության առաջարկ

By [Salooote](https://turn.am/business/salooote/detail) · Category: [Միջոցառումների կազմակերպում](https://turn.am/category/mijocarumneri-kazmakerpum)

Մեր թիմը կօգնի Ձեզ կազմակերպել օրիգինալ սիրո խոստովանություն՝ առաջարկելով գեղեցիկ տարբերակներ: Փուչիկներով ձևավորումները սիրո խոստովանության ամենատարածված տեսակներից են: Անբաժան մաս է կազմում սիրո խորհրդանիշ կարմիր սրտիկը, իսկ մնացածը՝ ըստ ցանկության. կարող ենք փուչիկներով հավաքել սիրելիի անունը, կամ էլ ցանկացած այլ գրվածք, ինչպես կկամենաք: Փուչիկներով ձևավորված սիրո խոստովանությունները կարող ենք ամրացնել նրանց բակում, աշխատանքի կամ ուսման վայրի ճանապարհին կամ էլ ցանկացած այլ տեղ, որտեղ կկամենաք: Սիրո խոստովանության մյուս տեսակը մոմերով գրվածքներն են: Մթության մեջ առկայծող լույսեր, ռոմանտիկ տեսարան և սիրո խոստովանություն… Ռոմանտիկ ընթրիքը նույնպես սիրո խոստովանության տարբերակ է: Եթե չգիտեք որտեղ և ինչպես կազմակերպել ձեր հանդիպումը, սիրով կօգնենք: Գրե՛ք կամ զանգե՛ք մեզ, և մենք կառաջարկենք ռոմանտիկ ընթրիքի ամենահետաքրքիր տարբերակները՝ բացօթյա գեղեցիկ վայրեր, մոմեր, ծաղիկներ, երաժշտություն, սնունդ և քաղցրավենիք՝ այս բոլորի կազմակերպումն ու առաքումը մենք կվերցնենք մեզ վրա: Ձեզ մնում է միայն ընտրել տարբերակները կամ պատվիրել ըստ Ձեր նախասիրության: Սիրահարների տոնը նշելու մասին ևս չենք մոռանում: Եթե ուզում եք հիշարժան դարձնել այդ խորհրդանշական օրը, մենք պատրաստ ենք օգնելու այդ կարևոր հարցում: Վալենտինի օրը Սալյուտի հետ կարող է լինել Ձեր ապագա երջանկության գրավականը: Կապվե՛ք մեզ հետ, գրե՛ք կամ զանգե՛ք, և մենք կկազմակերպենք ամենաինքնատիպ սիրո խոստովանությունը Ձեզ համար:

## Locations
- 50/3, Արշակունյաց պողոտա, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/sirvo-khvostvovanvouthyvoun-kam-amvousnvouthyan-arajark/detail
