# Stripe Satin-ից անկողնային պարագաների կարուձև

By [mkrat.am](https://turn.am/business/mkratam/detail) · Category: [Պատվերով սպիտակեղեն](https://turn.am/category/custom-linens)

**Price from** 22000 AMD

Ընդունում ենք անկողնային պարագաների պատվերներ Stripe Satin-ից ձեր նշած չափերով։ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ Stripe satin-ը կտորի անունն է, որը գալիս է անգլերեն «stripes» բառից, որը թարգմանաբար նշանակում է «շերտեր»:Սարժային հյուսվածքի, բամբակյա գործվածք է, այն արտադրելու համար օգտագործել են բարակ և երկար, կրկնակի ոլորված բամբակյա թել որում. մի քանի հորիզոնական մանրաթելեր հյուսվում են մեկ ուղղահայաց մանրաթելի հետ՝ ձևավորելով փափուկ մակերեսով գործվածք: Տարբերվում է դասական բամբակյա կտորներից որոնք հյուսված են ավանդական «մեկ վրայից, մեկ տակից» շարվածքով։ Որքան թելը բարակ է, այնքան հյուսելու թելերը մոտ են իրար, և թելերն ավելի շատ են։ Հետեւաբար, Stripe satin-ը ավելի ամուր է և երկարադիմացկուն ի շնորհիվ հատուկ հյուսվածքի և կտորի մշակման։ Stripe satin-ը ունի ուղիղ և հակառակ կողմեր: ՆԵՐԿՈՒՄ Միագույն ներկելուց առաջ գործվածքը ենթարկվում է պարտադիր սպիտակեցման, այնուհետև մշակում է ԱԼԿԱԼԱՅԻՆ լուծույթով, այդ պրոցեսը կոչվում է մերցերիզացում, ինչ կտորին տալիս է հավելյալ ամրություն և հարուստ փայլ։ Կտորի ներկման պրոցեսը կատարվում է հատուկ մեքենաների օգնությամբ։ Ներկման տեխնոլոգիան կոչվում է ռեակտիվ, որի ժամանակ ներկի մոլեկուլները խորը ներթափանցում են մանրաթելերի կառուցվածքի մեջ և ստանում են հարթ միագույն մակերես, օգտագործված է որակյալ, տեքստիլի համար նախատեսված էոլոգիապես բարձրորակ ներկեր, որի շնորհիվ կտորը չի գունաթափվում լվանալիս և արևի տակ չորացնելիս։ Այն լիովին անվտանգ է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, անվտանգ է նաև ալերգիայի հակված մարդկանց համար։ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մաքուր բամբակյա թելերի շնորհիվ Սատինը չի քոլքոտում։ Այն շնչող է, ունի hygroscopic հատկություն, լավ կլանում է խոնավությունը (իր քաշի մինչև 20% ), որի շնորհիվ չեք զգա խոնավություն, եթե ամռանը ունենաք քրտնարտադրություն։ Բնական բաղադրությության շնորհիվ կտորը չի կուտակում ստատիկ էլեկտրականություն և չի էլեկտրականանում։ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ 100 % բամբակի մանրաթել։ ԽՏՈՒԹՅՈՒՆ 130 գր/1ք․մ․ վրա։ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ «OEKO-TEX confidence in textiles» որակի հավաստագիր։ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ Լվանալ հակառակ երեսից, 40 աստիճանում, ժավել չպարունակաող նյութերով, ուժեղ չքամել։ Արդուկել հակառակ երեսից: Առաջին լվանալուց հետո կտորը մտնում է, ինչը մեր մասնագետը հաշվի է առնում պատվիրելիս։

## Locations
- Իսահակյան թաղամաս 1/3,Ավան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/stripe-satin-ic-ankoxyani-paraganeri-karudzev/detail
