# Թարգմանություններ

By [Կոնտենտ Մաստեր](https://turn.am/business/content-master/detail) · Category: [Կոնտենտի մշակում](https://turn.am/category/kontenti-mshakum)

**Price from** 2000 AMD · **Rating** 5/5 (1 reviews)

Խնդրում ենք չդիմել մեզ փաստաթղթերի թարգմանության համար 😊 քանի որ մասնագիտացած ենք նեղ մասնագիտական, ստեղծագործական, բիզնես ուղղվածություն ունեցող աշխատանքում։ Թարգմանություններ հայերեն-ռուսերեն-անգլերեն Տեքստային աշխատանքներում հմտացած մեր թիմն իրականացնում է երկկողմանի թարգմանություններ անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուներով: Կայքերի թարգմանություն (այդ թվում նաև UI/UX) Գրքերի և ամսագրերի թարգմանություն Հոդվածների թարգմանություն Կատալոգների թարգմանություն Ցանկացած այլ բնույթի տեքստերի թարգմանություն Մենք բարձր ենք գնահատում աշխատանքների որակը և բոլոր թարգմանությունները հանձնում ենք խմբագրված ու սրբագրված վիճակում՝ ձեզ ազատելով տեքստի հետ կրկնակի աշխատելու անհրաժեշտությունից: Թարգմանված տեքստերի խմբագրում և սրբագրում Եթե արդեն իսկ ունեք թարգմանված կայք, գիրք կամ այլ տեքստ, որն ունի խմբագրման և սրբագրման կարիք, այս հարցում ևս մենք կօգնենք ձեզ՝ մատուցելով խմբագրման և սրբագրման բարձրորակ ծառայություն: Թարգմանությունների թեմաները Թարգմանությունների թեմաները մեզ համար խնդիր չեն, քանի որ աշխատանքային մոտ երկու տասնամյակում աշխատել ենք բազմազան թեմաների հետ՝ բժշկություն (ցանկացած ուղղություն)․ հոգեբանություն և հոգեբուժություն. շինարարություն և ինտերիեր. ավտոմեքենաներ և տեխնիկա. խոհանոց. հյուրանոցներ և զբոսաշրջություն. մանկավարժություն կրոն ցանկը շարունակելի է…

## Locations
- 24, Ազատության պողոտա, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/targmanchakan-carayutyunner/detail
