# Ճամփորդական նվեր քարտեր

By [Bright Tour](https://turn.am/business/bright-tour-1/detail) · Category: [Միջազգային տուրիզմ](https://turn.am/category/mijazgayin-tvourer)

Ի՞նչ նվիրել ընկերոջը, սիրելիին, հարազատին կամ այն մարդուն, ում ուզում եք ուրախացնել։ Մենք առաջարկում ենք նվիրել ճամփորդական տպավորություններ, որը չի սպառվի, չի մոռացվի և ամենակարևորը՝ կթողնի այդ մարդուն կյանքում բազում հիշողություններ՝ Ձեր շնորհիվ։ Մեր ճամփորդական նվեր քարտերը նախատեսված են հենց այս նպատակի համար։ Հարսանիքին, ծնունդին, կնունքին, մարտի 8-ին, ավարտական երեկոներին կամ ուղղակի՝ առանց առիթ նվիրեք այսպիսի նվեր քարտեր։ Մենք ունենք 50.000, 100.000, 250.000, 450.000 ՀՀ դրամ արժողությամբ և սահմաչափով քարտեր և հատուկ հարսանեկան քարտեր՝ 500.000 դրամ արժողությամբ՝ մեղրամիսը կազմակերպելու համար։Նվեր քարտով քարտապանը Հայաստանում և Հայաստանից դուրս կարող է ձեռք բերել հետևալ ծառայությունները․ ավիատոմսեր հյուրանոցային ծառայություններ վիզայի ծառայություններ հանգստի և տուրիզմի փաթեթներ էքսկուրսիաներ տրանսֆերներ ճամփորդական ապահովագրություն։ Ինչ է կարևոր իմանալ նվեր քարտերի մասին։ Նվեր քարտի վավերականության ժամկետը մեկ տարի է։ Պատվիրատուն նվեր քարտ գնելու դեպքում անպայման նշում է հասցեատիրոջ տվյալները։ Նվեր քարտին կցված է հատուկ փաստաթուղթ՝ քարտից օգտվելու իրավունքը հաստատող վկայագիր։ Նվեր քարտից օգտվելու համար քարտապանը կապ հաստատում ընկերության հետ, այնուհետև անձը հաստատող փաստաթղթով, քարտով և դրան կցված վկայագրով այցելում է ընկերության գրասենյակ։ Նվեր քարտի և վկայագրի կորստի դեպքում ընկերությունը պատասխանատվություն չի կրում։ Նվեր քարտը պատվիրելու դեպքում գործում է ԱՌԱՔՄԱՆ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

## Locations
- 25 Սայաթ-Նովա պողոտա, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/tchamphvordakan-nver-qarter/detail
