# Թերմոգրաֆիա (Ջերմապատկերում)

By [ՍԱՆՆՈՎԱ ԹԵՔ ՍՊԸ](https://turn.am/business/energeo-dynamics/detail) · Category: [Դրոնային զննում և ինսպեկցիոն ծառայություններ](https://turn.am/category/drone-inspection-surveying-services)

**Price from** 25000 AMD

Արեւային վահանակների թերմոգրաֆիան կարեւոր գործիք է, որն օգնում է հայտնաբերել անսարքություններ, վնասված բջիջներ կամ անարդյունավետ հատվածներ՝ առանց ֆիզիկապես վնասելու վահանակը։ Թերմոգրաֆիկ տեստավորումը կատարվում է ինֆրակարմիր տեսախցիկների միջոցով, որոնք բացահայտում են ջերմային անհամաչափությունները՝ ցույց տալով տաք կետերը կամ գերտաքացումը, որոնք կարող են նվազեցնել վահանակի արդյունավետությունը կամ առաջացնել խափանում։ Թերմոգրաֆիկ ստուգումը հնարավորություն է տալիս կանխարգելել վահանակների վնասները, բարելավել արեւային կայանի էներգաարդյունավետությունը եւ երկարացնել սարքավորումների ծառայության ժամկետը։ Այն նաեւ կիրառվում է՝ նոր տեղադրված կայանների որակը ստուգելու, ինչպես նաեւ պարբերական տեխնիկական սպասարկման ժամանակ՝ հնարավոր խնդիրները ժամանակին հայտնաբերելու համար։ Արևային վահանակների թերմոգրաֆիան օգտագործում է ինֆրակարմիր տեսախցիկներ ՝ արևային վահանակները ստուգելու եվ հայտնաբերելու համար վահանակների մակերեսի ջերմաստիճանային տատանումներ, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել այնպիսի թերություններ և խնդիրներ ինչպիսիք են` Վահանակների բջջային մակարդակի տաք կետերը (Cell hot spots), Վահանակների ոչ ֆունկցիոնալ շղթաները, Շրջանցող դիոդի ակտիվացիան (bypass diod activation), Պոտենցիալ դեգրադացիան (Potential-induced degradation), Ստվերների, կառուցվածքային վնասվածքների եվ կեղտոտվածության հետևանքները: Sannova Tech ընկերությունը Հայաստանում տրամադրում է արեւային վահանակների թերմոգրաֆիկ հետազոտություն, որն իրականացվում է ժամանակակից սարքավորումների եւ մասնագիտական թիմի կողմից։ Այս ծառայությունը նպաստում է ձեր արևային կայանի արդյունավետության բարձրացմանն ու էներգետիկ անվտանգության ապահովմանը։ Եթե ցանկանում եք ստուգել ձեր արեւային համակարգի արդյունավետությունը կամ կասկածում եք խափանումների մեջ, ապա վստահեք մեզ՝ Sannova Tech-ին։

## Locations
- Դավթաշեն, Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/termografia-jermapatkerum-yerevan/detail
