# Տհաճ հոտերի վերացում

By [Սարգիս Հարությունյան ԱՁ](https://turn.am/business/sargis-harvouthyvounyan-adz/detail) · Category: [Ախտահանում և հոտազերծում](https://turn.am/category/disinfection-deodorization)

**Price from** 30000 AMD

Օզոնացիա և տհաճ հոտերի վերացում — մասնագիտական ծառայություն, որն իրականացվում է հատուկ սարքավորումներով և պրոֆեսիոնալ նյութերով՝ ցանկացած փակ տարածքում արդյունավետ մաքրման և ախտահանման նպատակով։ Մեր թիմն առաջարկում է դիակի հոտի վերացում բնակարաններում, մասնավոր տներում և այլ ներքին տարածքներում, որտեղ տեղի է ունեցել մարդու մահ։ Սա բարդ և նուրբ գործընթաց է, որը պահանջում է մասնագիտական մոտեցում, ժամանակակից սարքավորումներ և հատուկ ախտահանիչ նյութեր։ Իրականացնում ենք երկփուլային մշակում, որն ապահովում է խորը մաքրություն և երկարատև արդյունք. Ախտահանում — մանրէների, բացիլների և վնասակար միկրոօրգանիզմների ամբողջական ոչնչացում հատուկ հակաբակտերիալ միջոցներով Օզոնային մշակում — տհաճ և կայուն հոտերի արմատական վերացում օզոնի գեներատորների օգնությամբ, օդի խորը մաքրում և թարմացում Օզոնացումը համարվում է հոտերի վերացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։ Օզոնը թափանցում է բոլոր մակերեսներ, կահույքի մեջ, պատերի ծակոտիները և ոչնչացնում հոտի առաջացման աղբյուրը, ոչ թե պարզապես քողարկում այն։ Մեր ծառայություններից օգտվելու հիմնական առավելությունները. Արագ և դիսկրետ սպասարկում՝ հաճախորդի հարմարության պահին Մարդու կյանքի և առողջության համար անվտանգ նյութերի կիրառում Երաշխավորված արդյունք՝ հոտի ամբողջական վերացմամբ Փորձառու մասնագետներ, որոնք աշխատում են պրոֆեսիոնալ սարքավորումներով Մենք հասկանում ենք, որ նման իրավիճակները հուզականորեն ծանր են հարազատների համար։ Հենց այդ պատճառով մեր մասնագետները աշխատում են արագ, ուշադիր և հարգալից կերպով՝ ապահովելով տարածքի ամբողջական ախտահանում և հոտազրկում նվազագույն անհարմարությամբ։ Եթե Ձեզ անհրաժեշտ է արագ և հուսալի հոտերի վերացում կամ պրոֆեսիոնալ օզոնացիա ցանկացած տարածքում, կապվեք մեզ հետ — կօգնենք կարճ ժամկետներում։

## Locations
- Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/thatch-hvoteri-veracvoum/detail
