# Տնային խնամքի ծառայություն՝ տարեցների և մեծահասակների համար։

By [Բարի Խնամք](https://turn.am/business/bari-khnamq/detail) · Category: [Տարեցների խնամքի ծառայություններ](https://turn.am/category/tarecneri-xnamqi-carayutyun)

**Price from** 22000 AMD

«Բարի Խնամք»-ը արդեն 5 տարի Հայաստանում տրամադրում է պրոֆեսիոնալ խնամքի ծառայություններ՝ խնամելով տարեցներին և մեծահասակներին տնային և հիվանդանոցային պայմաններում։ Մեր նպատակն է ապահովել անվտանգ, արժանապատիվ և հոգատար խնամք՝ յուրաքանչյուր ընտանիքի կարիքներին համապատասխան։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ արժանի է ուշադրության, հարգանքի և մարդկային ջերմության։ Այդ պատճառով մեր փորձառու խնամողները ոչ միայն աջակցում են առօրյա խնամքին, այլև դառնում են վստահելի ուղեկից՝ ապահովելով ընտանիքի խաղաղությունն ու վստահությունը։ Խնամքը կազմակերպվում է ճկուն փաթեթային համակարգով՝ յուրաքանչյուր ընտանիքի կարիքներին համապատասխան։ Մենք առաջարկում ենք օրյա, գիշերային և 24/7 խնամքի տարբերակներ՝ ապահովելով անհատական մոտեցում, անվտանգություն և շարունակական աջակցություն։ Մեր գործունեության հիմքում երեք կարևոր արժեքներն են՝ • Վստահություն• Հոգատարություն• Անվտանգություն «Բարի Խնամք»-ի առաքելությունն է, որպեսզի ոչ մի տարեց կամ օգնության կարիք ունեցող մարդ իրեն միայնակ չզգա, իսկ յուրաքանչյուր ընտանիք վստահ լինի, որ իր հարազատը գտնվում է ապահով և հոգատար ձեռքերում։

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/tnajin-xnamqi-carayutyun-tarecneri-ev-mecahasakneri-hamar/detail
