# Մարզումներ մաքուր օդում

By [Firststep](https://turn.am/business/firststep/detail) · Category: [Ֆիթնես և սպորտային ծառայություններ](https://turn.am/category/fithnes)

Հայտարարում եմ խմբի հավաքագրում! Սկզբում նախատեսում եմ մարզումներ անցկացնել կիրակի օրերին, ժամը 7:00-ին: Նոր Նորք թաղամաս, 2-րդ զանգված:Միջոցառման նպատակն է նպաստել շարժողական ակտիվության կարևորության քարոզմանը: Հատկապես ավելի մեծ տարիքային խմբի մարդկանց համար: Կախված խմբից և ֆիզիկական պատրաստվածությունից՝ կկատարենք ընդհանուր ֆիզիկական պատրաստության վարժություններ, Animal flow ուղղությունից առանձին շարժումներ (սեփական քաշով ֆունկցիոնալ մարզում): Պարզ ասած՝ շարժել ձեռքերը, ոտքերը, ստանալ աշխուժության լիցք ողջ օրվա համար, ամրացնել մարմինը և վայելել գործընթացը: Այս ձևաչափով մարզումներն անցկացնում եմ անվճար!Եկեք այս ամառը (և աշունը) անցկացնենք աշխույժ, ուրախ և առողջ: Փորձենք մի նոր բան!

## Locations
- 26, Komitas Avenue, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/trenirovki-na-svejom-vozduxe/detail
