# Web ծրագրավորում

By [Քոդեքս](https://turn.am/business/codeex/detail) · Category: [Վեբ Ծրագրավորում](https://turn.am/category/web-development)

**Price from** 10000 AMD

Codeex-ը web ծառայությունների ստեղծման վստահելի գործընկեր է: Մենք մասնագիտացած ենք բարդ, արդյունավետ և արագագործ կայքերի ստեղծման մեջ, որոնք ներգրավում են նոր հաճախորդների և խթանում բիզնեսի աճին: Մեր հմուտ ծրագրավորողների թիմը օգտագործում է վերջին web տեխնոլոգիաներն ու ոլորտի լավագույն փորձը: Մենք առաջարկում ենք մեր փորձը՝ մատուցելու web ծրագրավորման ծառայությունների լայն շրջանակ, ներառյալ՝ Web կայքերի ստեղծում. հարմարեցված կայքեր, որոնք արտացոլում են ձեր ընկերության կամ պրոդուկտի ինքնությունը և բիզնես նպատակները: Էլեկտրոնային առևտրի հարթակների ստեղծում. առցանց խանութներ՝ վճարումների անխափան գործընթացներով և անվտանգ վճարման մեթոդներով: Web հարթակների ստեղծում. բարդ web հարթակներ և գործիքներ՝ Ձեր գործառնությունները պարզեցնելու և արտադրողականությունը բարձրացնելու համար: Գրաֆիկ և UI/UX դիզայն. տեսողականորեն գրավիչ և օգտագործողի համար հարմար դիզայններ, որոնք ստեղծում են օգտատիրոջ անթերի փորձ: Սպասարկում և աջակցություն. շարունակական սպասարկում և աջակցություն՝ Ձեր հարթակի անխափան աշխատանքի համար: Միգրացիա. Ձեր գոյություն ունեցող կայքի անխափան տեղափոխումը նոր հարթակ կամ տիրույթ: SEO օպտիմիզացում. կայքի տեսանելիությանը բարձրացում և ավելի շատ օրգանական տրաֆիկի ներգրավում:

## Locations
- Տիգրան Մեծի 3րդ նրբ, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/web-development-in-armenia/detail
