# Web ծրագրավորում 0-ից առցանց դասընթաց

By [Visual Craft Academy](https://turn.am/business/visual-craft-academy/detail) · Category: [Ծրագրավորման դասեր](https://turn.am/category/programming-lessons)

**Price from** 50000 AMD

💻ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԽՄԲԱԿԱՅԻՆ և ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑ💻Մեկնարկում ենք FULL STACK խմբակային և անհատական օնլայն դասընթաց՝ սկսնակների համար։Դասընթացը համատեղում է տեսական գիտելիքն ու գործնական աշխատանքը, որպեսզի դասընթացի ավարտին ունենաք ոչ միայն հիմնարար գիտելիքներ, այլև իրական նախագծերի վրա աշխատելու փորձ։💻 Ծրագրի ընթացքում կսովորեք HTML, CSS, Git և JavaScript-ի հիմունքներ։ Կսովորեք կառուցել և ձևավորել վեբ էջեր, աշխատել կոդի տարբերակների կառավարման համակարգի հետ և հասկանալ JavaScript-ի հիմնական տրամաբանությունը: JavaScript-ի խորացված թեմաներ, TypeScript, API-ների հետ աշխատանք և React։ Node.js, Backend API-ներ, PostgreSQL և Authentication։ Կսովորեք, թե ինչպես է աշխատում վեբ հավելվածի server-side մասը, ինչպես են պահպանվում տվյալները և իրականացվում օգտատերերի գրանցումն ու մուտքը։ Testing, Deployment, GitHub և վերջնական թիմային նախագիծ։ Կաշխատեք ամբողջական Full-Stack նախագծի վրա, կհրապարակեք այն առցանց և կպատրաստեք ձեր GitHub պրոֆիլն ու CV-ն աշխատանքի դիմելու համար։ 🚀 Դասընթացի ընթացքում կսովորեք՝ Front-End-ից մինչև Back-End։ 🔹 Front-End — HTML / CSS / JavaScript / React🔹 Back-End — Node.js / API / PostgreSQL🔹 Real-World Development — GitHub / Testing / Development 📚 Ուսումնական նյութեր յուրաքանչյուր դասից հետոՅուրաքանչյուր դասից հետո ուսանողներին տրամադրվում են դասի նյութերը՝ գիտելիքները կրկնելու, ամրապնդելու և ինքնուրույն աշխատելու համար։🎯 Դասընթացի ավարտին դուք կունենաք ոչ միայն տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ, այլև իրական նախագծի մշակման փորձ, GitHub-ում աշխատանքային պորտֆոլիո և աշխատանքի դիմելու համար պատրաստված CV։ 📌 Դասընթացի մանրամասներըԽմբային դասընթացՁևաչափ՝ Live օնլայնՏևողություն՝ 4 ամիս (48 դաս)Դասերի օրերն ու ժամերը՝ որոշվում են խմբի հետ միասինԱրժեքը՝ սկսած 50.000 ֏/ամիսԱնհատական դասընթացՁևաչափ՝ Live օնլայնՏևողություն՝ 3 ամիս (45 դաս)Դասերի օրերն ու ժամերը՝ որոշվում են ուսանողի հետ միասինԱրժեքը՝ սկսած 80.000 ֏/ամիս📩 Դիմիր դասընթացին՝ ուղարկելով մեզ հաղորդագրություն։ instagram: visual_craft_academy

## Locations
- 14, Նալբանդյան փողոց, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/web-tsragravvorvoum-0-ic-arcanc-dasynthac/detail
