# Ընդհանուր անգլերենի դասընթացներ

By [Miss Elen](https://turn.am/business/elen-miskaryan/detail) · Category: [Անգլերենի ուսուցում](https://turn.am/category/english-language-instruction)

**Price from** 5000 AMD

Եթե ցանկանում եք սովորել անգլերեն, ապա այս անգլերենի դասերը Ձեզ համար են: General English-ը անգլերենի ուսուցման հիմնական ծրագիրն է, որի նպատակն է զարգացնել լեզվի ընդհանուր իմացությունը՝ առօրյա, ուսումնական և աշխատանքային իրավիճակներում ազատ շփվելու համար։ Այն կենտրոնացած է ոչ թե մեկ նեղ ոլորտի, այլ լեզվի բոլոր հիմնական կողմերի հավասարաչափ զարգացման վրա։ Ո՞ւմ համար է նախատեսված սկսնակների, ովքեր առաջին անգամ են սովորում անգլերեն նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել կամ խորացնել իրենց գիտելիքները ուսանողների և աշակերտների մասնագետների, ովքեր անգլերենն անհրաժեշտ են աշխատանքի, ճանապարհորդության կամ արտերկրում ապրելու համար բոլոր նրանց, ովքեր ուզում են ազատ խոսել անգլերեն առօրյա կյանքում Ի՞նչ հմտություններ է զարգացնում Խոսք (Speaking). Երկխոսություններ վարել, արտահայտել սեփական կարծիքը, ճիշտ արտասանել բառերը։ Ունկնդրում (Listening). Հասկանալ բնիկ խոսողներին՝ տարբեր ակցենտներով և տեմպերով Ընթերցանություն (Reading). Հասկանալ հոդվածներ, պատմություններ, հրահանգներ և էլեկտրոնային նամակներ։ Գրավոր խոսք (Writing). Գրել նամակներ, նկարագրություններ, կարճ շարադրանքներ և հաղորդագրություններ։ Քերականություն (Grammar). Ժամանակաձևեր, նախադասության կառուցվածք, պայմանական նախադասություններ, ներկա,անցյալ և ապառնի ժամանակներ։ Բառապաշար (Vocabulary). Առօրյա թեմաներ՝ ընտանիք, աշխատանք, ճանապարհորդություն, առողջություն, գնումներ, տեխնոլոգիաներ, մշակույթ և այլն։ Դասընթացի կառուցվածք Նախքան անգլերենի դասընթացները սկսելը Դուք կանցնեք անվճար թեստավորում` բանավոր և գրավոր, որից հետո կորոշվի Ձեր լեզվական մակարդակը և կկազմվի անհատականացված ուսուցման պլան Անգլերենի դասերը լինում են անհատական և խմբակային: Խմբակային դասընթացների ուսանողների թիվը առավելագույնը 3-ն է: Եվ բոլորը ունեն լեզվի նույն մակարդակը Տևողություն - Յուրաքանչյուր մակարդակ սովորաբար տևում է 3–4 ամիս` կախված ուսանողի պատրաստվածության և ընդունակության մակարդակից Դասերի հաճախականություն - Շաբաթը 2–3 դաս, անհատական պարապմունքը` 60 րոպե, խմբակայինը` 90 րոպե Ձևաչափ - Առկա կամ առցանց Նյութեր - Միջազգային դասագրքեր (օրինակ՝ English File, Headway, Oxford, Empower), աուդիո և վիդեո նյութեր, ինտերակտիվ վարժություններ Ուսուցման մեթոդներ Հաղորդակցական մոտեցում. Շեշտը դրվում է իրական շփման վրա, ոչ միայն կանոններ անգիր անելու։ Զույգային և խմբային աշխատանք. Դերային խաղեր, քննարկումներ, նախագծեր Տնային առաջադրանքներ. Բառապաշարի կրկնություն, գրավոր աշխատանքներ, լսելու վարժություններ Կանոնավոր գնահատում. Փոքր թեստեր և ամփոփիչ քննություն յուրաքանչյուր մակարդակի վերջում Ի՞նչ արդյունք կարող է ակնկալել ուսանողը անգլերենի դասընթացները վերջացնելուց հետո՝ վստահ շփվում է առօրյա իրավիճակներում հասկանում է անգլերեն խոսք, ֆիլմեր և տեքստեր կարողանում է գրել նամակներ և հաղորդագրություններ ունի ամուր հիմք՝ հետագայում անցնելու մասնագիտացված ծրագրերի կամ միջազգային քննությունների (IELTS, TOEFL, Cambridge) նախապատրաստմանը

## Locations
- Երևան, Երևան, Հայաստան

---
📞 Contact details & booking: https://turn.am/service/yndhanur-anglereni-dasyntacner/detail
