👩🏻💻Նախքան հղիության հաշվառումը,կատարվում է ՈւՁՀ,հաստատվում, որ արգանդի խոռոչում առկա է պտղաձու,6-7 շաբաթականում արդեն լսվում է պտղի սրտի զարկը,այնուհետև կատարվում է մանրամասն անամնեզի քննարկում և արդեն կարող եք հաշվառման կանգնել:
____________
🤰🏻Ինչ հետազոտություններ են կատարվում:
Արյան ընդհանուր (արյան խումբ, ռեզուս գործոն և այլն), կենսաքիմիական ,կոագուլոգրամմա,մանրէաբանական (հեպատիտ B և C, սիֆիլիս, ՄԻԱՎ), մեզի ընդհանուր,հեշտոցից քսուքի արտադրության քննություն, կրծքագեղձերի,վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն,թիրեոխթանիչ հորմոն(TSH), ազատ թիրոքսինի (FТ4) ,Anti-TPO,ԷԿԳ,թերապևտի խորհրդատվություն,եթե կան արտասեռական հիվանդություններ,ապա համապատասխան բժշկի խորհրդատվություն:
____________
Այցերը, եթե հղիությունը հարթ է ընթանում ,ապա 4 շաբաթը մեկ է կատարվում,իսկ, եթե կան ուղեկցող հիվանդություններ,ապա ավելի հաճախ:
__________
Հղիության 11-13/6 շաբաթականում կատարվում է գենետիկ(PAPP-A,βhCG) և սոնոգրաֆիկ սկրինինգ,նպատակը առաջին եռամսյակում հայտնաբերել պտղի արատները(տրիսոմիա13,18,21):
_________
2-րդ եռամսյակում՝ 18-22 շաբաթականում կատարվում է Ուձհ ՝պտղի օրգան համակարգի սկրինինգային հետազոտություն:
_________
26-28 րդ շաբաթականում՝դոպլեր հետազոտություն:
_____________
30 շաբաթում`լաբորատոր հետազոտություններ:
32 շաբաթականում ՝ԿՏԳ հետազոտություն:Այս շաբաթականից հետո այցերը 2 շաբաթը մեկ է կատարվում:34 շաբաթում պտղի սոնոգրաֆիկ հետազոտություն,36 շաբաթում լաբորատոր հեըազոտություններ՝արյան ընդհանուր հետազոտություն,
-մեզի ընդհանուր հետազոտություն:
38 շաբաթականում կրկին Ուձհ ՝պտղի:
__________
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ`
-անձնագիր (հղիի և ամուսնու),
-ծննդօգնության պետական հավաստագիր,
-փոխանակման քարտ,
-ամուսնության վկայական,
-հանրյաին ծառայության քարտ (սոցիալական քարտ):