Օձերի դեմ պայքար

0 (0 գնահատական )

D and D

Իժերի, գյուրզաների, որդանման կույր օձերի, շամհարների վնասազերծում

Օձերի դեմ պայքարը, տարվում է հեղուկ դեղանյութի օգնությամբ, որը ցողարկվում (սրսկվում) է տարածքում, (որտեղից կարող են ներթափանցել և որտեղ թաքնվել) : Դեղանյութը սուր հոտ է արտազատում որը չի սատկացնում այլ վանում է օձերին:

 

*D and D* կազմակերպությունը առաջարկում է վնասատուների, ներթափանցման ու զարգացման' կանխարգելման ծառայություն: Աշխատանքները կատարվում են պրոֆեսիոնալ կերպով, պատվիրատուների 96-98 %-ը գոհ են մեր աշխատանքներից: Կիրառվում են գերմանական, շվեյցարական, ռուսական, իսպանական արտադրության, ժամանակակից բարձրորակ նյութեր: Աշխատում ենք նաև պայմանագրով: Մանրամասների համար զանգահարել

 

Օգտակար տեղեկատվություն

Հայաստանը հարուստ է օձատեսակներով, որոնց քանակը հասնում է 22-ի:

Այդ 22 տեսակից թունավոր են միայն 4-ը: Դրանք են՝

  1. Անդրկովկասյան գյուրզան
  2. Հայկական իժը
  3. Կովկասյան իժը
  4. Տափաստանային իժը

Առաջին օգնություն

Ոչ թունավոր օձերի կծածների դեպքում վերքը մշակեք, ինչպես ցանկացած փոքր վերք։

Թունավոր օձի կծածի դեպքում շատ կարևոր Է ժամանակին ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելը։ Հնարավորության դեպքում հիշեք կծող օձի տեսքը;

―Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք կծած տեղի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից (չի կարելի սեղմել վերքի վրա) ։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեցրեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս։

―Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակը խթանում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արագացնում արյան շրջանառությունը՝ նպաստելով թույնի տարածմանը մարմնում՝ զգալիորեն բարդացնելով վիճակը։

―Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը (մատանի, ժամացույց և այլն) ։

―Եթե օձը կծել է վերջույթը, ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։

―Սահմանափակեք տուժածի շարժումները (պառկեցրեք կամ նստեցրեք նրան) ։

―Ահազանգեք կամ կազմակերպեք տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվանդանոց։

―Տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն) ։ Խստիվ արգելվում է ոգելից խմիչք տալ տուժածին։

―Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն

Լրացուցիչ տեղեկություններ

Վնասատուների տեսակներ

Օձեր

Մշակման մեթոդ

Քիմիական մշակում
Կարծիքներ
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ: