Air Control ընկերությունը մասնագիտացած է օդորակիչների (կոնդիցիոներների) տեղադրման, սպասարկման և վերանորոգման ոլորտում։ Մենք առաջարկում ենք ամբողջական և հուսալի լուծումներ՝ թե՛ բնակարանների, թե՛ գրասենյակների, խանութների և այլ կոմերցիոն տարածքների համար։ Air Control–ի թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից, որոնք ունեն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ և մշտապես աշխատում են ժամանակակից, բարձրակարգ սարքավորումներով։
Մենք իրականացնում ենք օդորակիչների տեղադրում, ապամոնտաժում, լվացում, ֆրեոն գազի լիցքավորում, խողովակների մոնտաժ և զոդում (սվառկա), ինչպես նաև բարոսկաների փորում և այլ մասնագիտական աշխատանքներ։ Մեր հիմնական նպատակը հաճախորդին ապահովելն է արագ, մաքուր և որակյալ սպասարկմամբ՝ առանց ավելորդ քաշքշուկի։
Air Control–ը կարևորում է վստահությունը, դրա համար յուրաքանչյուր կատարված աշխատանքի համար տրամադրում ենք 1 տարվա երաշխիք, առաջարկում ենք մատչելի և թափանցիկ գներ, ինչպես նաև ճկուն վճարման պայմաններ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Մեծաքանակ պատվերների դեպքում գործում են հատուկ զեղչեր։
Ընտրելով Air Control–ը՝ դուք ընտրում եք որակ, փորձ և վստահելի սպասարկում:
Ստացեք ավելի լավ փորձառություն մեր բջջային հավելվածով