Beebrand Agency

5 (2 գնահատական )

Կոնտակտներ

Կազմակերպության մասին

Երիտասարդ ընկերություն փորձառու թիմով: Բրենդինգի վերաբերյալ փոքրիկ բանավեճը դարձավ գաղափար, որի շուրջ էլ հավաքվեցին ոլորտում արդեն կայացած մի խումբ խանդավառ մարդիկ: Գաղափարների կոնտրաստի ու մասնագետների արհեստավարժության շնորհիվ ընկերությունը շատ արագ շուկայում զբաղեցրեց իր ուրույն տեղը: Այստեղ հավաքված են մասնագետներ, որոնք ունեն փորձ ու ձեռագիր: Ժամանակի ընթացքում բերնդինգին ավելացան նաև այլ ծառայություններ՝ ֆոտո- և վիդեոնկարահանում, վեբ ծրագրավորում, կոնտենտ ու թվային մարքեթինգ: Մի խոսքով, այն ամենը, ինչ անհրաժեշտ է գրագետ բրենդ կառուցելու, զարգացնելու ու առաջխաղացնելու համար:

Յուրաքանչյուր ծառայություն մատուցելուց առաջ ընկերությունն ուսումնասիրում է շուկան, արտադրանքը, դրա պահանջարկը, ապրանքանիշի արժեքները, էությունը, հստակ պատկերացում է կազմում այդ ամենի մասին, հետո նոր սկսում դիզայնով ու մնացած այլ դետալներով փաթեթավորել: Արդյունքում ծնվում է բրենդը, հասկացություն, որն ուղիղ համեմատական է Ձեր բիզնեսի հաջողությանն ու վարկանիշին:

Նկարներ

SMM ծառայություն SMM ծառայություն SMM ծառայություն Կայքերի ստեղծում և սպասարկում Կայքերի ստեղծում և սպասարկում Կայքերի ստեղծում և սպասարկում Կայքերի ստեղծում և սպասարկում