BI Estates

BI Estates

Բաց է Երևան

Ծառայություններ 1

Կազմակերպության մասին

BI Estates-ը անշարժ գույքի և ներդրումային օբյեկտների մարքեթինգային գործակալություն է, որը մասնագիտացած է բնակարանների, առանձնատների, վաճառվող բիզնեսների, կիսակառույց և նոր կառուցվող նախագծերի պրոֆեսիոնալ ներկայացման մեջ։ Մենք օգնում ենք սեփականատերերին և նախագծերին ներկայանալ հանրությանը առավել գրագետ, վստահելի և ուշադրություն գրավող ձևով՝ կենտրոնանալով յուրաքանչյուր օբյեկտի իրական արժեքի, առավելությունների և ներուժի ճիշտ ներկայացման վրա։ BI Estates-ի մոտեցումը հիմնված է ոչ թե պարզապես հայտարարություն հրապարակելու, այլ համապատասխան լսարանի ուշադրությունը ձևավորելու, վստահություն ստեղծելու և օբյեկտը որպես արժեքավոր առաջարկ ներկայացնելու սկզբունքի վրա։

Թիրախային Մարքեթինգ և Լիդերի Գեներացում

Սոց ցանցերում առաջխաղացում

Սոցիալական էջերի (Instagram, Facebook, YouTube) համալիր կառավարում և SMM առաջխաղացում։ Թիրախային լսարանի ճիշտ ընտրություն, էջի պրեմիում վիզուալ ոճի պահպանում և բրենդի հեղինակության բարձրացում շուկայում։

Անշարժ գույքի մարքեթինգ

Ռազմավարական մարքեթինգային արշավների կառուցում, որոնք ուղղված են անշարժ գույքի շուկայում կոնկրետ օբյեկտի արագ, արդյունավետ և շուկայականից բարձր գնով վաճառքին։ Շուկայի խորը վերլուծություն և մրցակիցներից առանձնացում։

Լիդերի Ներգրավում (Lead Generation)

Պոտենցիալ և վճարունակ գնորդների կոնտակտների (լիդերի) ավտոմատացված հոսքի ապահովում։ Թիրախային (Target) գովազդի ճիշտ կարգավորում, որը բերում է իրական գնորդներ, այլ ոչ թե պարզապես հետաքրքրվողներ։

Կոնտենտի ստեղծում

Գրավիչ, թրենդային և վաճառող բովանդակության ստեղծում (սցենարների գրում, հրապարակումների պատրաստում, տեքստերի քոփիրայթինգ): Բովանդակություն, որը ստիպում է հաճախորդին կանգ առնել լրահոսում և կատարել գնման քայլ։

Գույքի բրենդավորում և ներկայացում

Յուրաքանչյուր առանձնատան, բնակարանի կամ կոմերցիոն տարածքի համար անհատական բրենդային կոնցեպտի ստեղծում։ Գույքի դիրքավորում շուկայում որպես բացառիկ, ստատուսային և արժեքավոր ակտիվ։

Մարքեթինգային խորհրդատվություն

Պրոֆեսիոնալ կոնսալտինգ բիզնեսների և սեփականատերերի համար։ Գովազդային բյուջեի օպտիմալացում, վաճառքի ձագարների (Sales Funnels) կառուցում, մարքեթինգային սխալների վերհանում և արդյունավետ լուծումների առաջարկ։

 

Կարծիքներ 0

Կարծիքներ դեռ չկան։ Լինեք առաջինը, ով կթողնի կարծիք։

Կապի Եղանակներ

Երևան, Երևան
Երկ., 24 ժամ
Բաց է