Ավտոմեքենաների վարձույթ «Caravan»-ով
Caravan ավտովարձույթ ընկերությունը առաջարկում է տարբեր դասի ավտոմեքենաների վարձույթ Հայաստանում: Մեր ավտոպարկում առկա են տարբեր մոդելներ՝ սկսած էկոնոմ դասի կոմպակտ մեքենաներից մինչև հարմարավետ ամենագնացներ և պրեմիում կարգի ավտոմեքենաներ, որոնք համապատասխանում են հաճախորդների տարբեր կարիքներին: Բոլոր մեքենաները գտնվում են գերազանց տեխնիկական վիճակում, ունեն ձախ ղեկ, աուդիոհամակարգ և աշխատում են բենզինով:
Վարձույթի պայմաններ
Մեքենա վարձելու համար հաճախորդը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին՝
- Տարիք՝ 22 և բարձր:
- Վարորդական փորձ՝ առնվազն 2 տարի:
- Գրավ՝ 150,000–200,000 դրամ, առանց գրավ՝ վարձակալության բարձր արժեք:
- Վարձակալության պայմանագիր, որը ստորագրվում է մեքենան ստանալու պահին:
Բոլոր մեքենաները տրամադրվում են առանց վարորդի, իսկ ամրագրում կարելի է կատարել առցանց Caravan.am կայքում:
Ինչու ընտրել մեզ?
2010 թվականից ավտովարձույթի ոլորտում գործող «Caravan» ընկերությունն առաջարկում է մի շարք առավելություններ՝
- ԿԱՍԿՈ ապահովագրություն, որը պաշտպանում է մեքենան անսպասելի դեպքերում:
- Անսահմանափակ վազք, ինչը հարմար է երկար ճանապարհորդությունների համար:
- Ճանապարհային տեխնիկական աջակցություն 24/7, ձեր անվտանգությունն ու հանգստությունը ապահովելու համար:
- Վճարման ճկուն տարբերակներ, ներառյալ կանխիկ և բանկային քարտով վճարումները:
Հարմարավետություն և մատչելիություն
Մենք ձգտում ենք վարձույթի գործընթացը դարձնել հնարավորինս հարմար և հասանելի: Մեր գրասենյակն աշխատում է ամեն օր, 09:00-ից 19:00, իսկ մեքենայի ամրագրումն առցանց հասանելի է ցանկացած պահին:
Եթե փնտրում եք վստահելի ավտովարձույթ Հայաստանում, ապա Caravan-ը ձեր հուսալի գործընկերն է գործուղումների և ճանապարհորդությունների համար: Մենք երաշխավորում ենք որակյալ սպասարկում, մատչելի գներ և թափանցիկ պայմաններ: