HERGNYAN Architectural Studio

5 (2 գնահատական )

Կոնտակտներ

Գրեք մեզ.
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 10:00 - 20:00
Չորեքշաբթի 10:00 - 20:00
Հինգշաբթի 10:00 - 20:00
Ուրբաթ 10:00 - 20:00
Շաբաթ Փակ է
Կիրակի Փակ է

Կապի Եղանակներ

0014, Պարույր Սևակի փողոց, Երևան
Ուրբ., 10:00 AM - 08:00 PM
Փակ է

Կազմակերպության մասին

Hergnyan Architectural Studio

Մենք նախագծում և կառուցում ենք արժեքային շենքեր, որտեղ ճարտարապետությունը, ինժեներական լուծումները և ներդրումային արդյունավետությունը գործում են մեկ ընդհանուր տրամաբանությամբ։ Մեր թիմի նպատակը մեկ բան է՝ ստեղծել շինություններ, որոնք աշխատում են իրական կյանքում, շուկայում և ժամանակի մեջ։ 

Մեզ հետ Դուք ստանում եք ոչ թե միայն նախագիծ, այլ լիարժեք գործընթաց՝ գաղափարից մինչև թույլտվություններ և ավարտական ակտ։

Մեր ծառայությունների ամբողջական փաթեթը ներառում է․

1․Ճարտարապետական և ինժեներական նախագծում — մտածված յուրաքանչյուր մանրուքով, ֆունկցիայի ու էսթետիկայի հավասարակշռությամբ։
2․Բարձրակարգ կոնստրուկտիվ նախագծում — հիմնված ճշգրիտ ինժեներական հաշվարկների և սեյսմակայունության պահանջների վրա։
3․Ֆորմալ գործընթացների կազմակերպում — անհրաժեշտ փաստաթղթեր, թույլտվություններ և պետական հաստատումներ՝ առանց ավելորդ գլխացավերի։
4․Հեղինակային վերահսկողություն — նախագծի յուրաքանչյուր փուլում հետևում ենք, որ շինարարությունն իրականացվի ըստ նախագծային պահանջների։
5․Մանրամասն և ճշգրիտ նախահաշիվ — ծախսերի հստակ պատկերացում և լիարժեք վերահսկում, ինչը կանխում է շինարարական ռիսկերն ու անակնկալները։
6․Ռեալիստիկ 3D վիզուալիզացիաներ — շենքի կենդանի պատկերացում նախքան շինարարության մեկնարկը։
7․Ինտերիեր դիզայն — տարածքներ, որոնք արտահայտում են պատվիրատուի ոճն ու ֆունկցիոնալ պահանջները։
8․Կանոնակարգվածություն — նախագծերի համապատասխանեցում գործող նորմերին ու ստանդարտներին՝ անվտանգ շահագործման համար։
9․Ինտեգրված մասնագիտական թիմ — ճարտարապետներ, կոնստրուկտորներ և ինժեներական մասնագետներ, որոնք աշխատում են միասնական մեթոդաբանությամբ։

Ու՞մ համար ենք մենք աշխատում

Մենք աշխատում ենք հետևյալ նախագծային ոլորտներում

• Բազմաբնակարան համալիրներ
• Գրասենյակային և բիզնես կենտրոններ
• Արդյունաբերական և պահեստային համալիրներ
• Մշակութային և հասարակական հաստատություններ
• Կրթական հիմնարկներ
• Բարձրարժեք ինտերիերային նախագծեր

Ինչու՞ ընտրել հենց մեզ

Քանի որ մենք ապահովում ենք․

✔ տեխնիկապես ճիշտ,
✔ շուկայապես արդարացված,
✔ ներդրումային առումով շահավետ,
✔ երկարաժամկետ կառույցներ։

Այն հաճախորդների համար, ովքեր կառուցում են ոչ միայն շենք, այլ նաև ակտիվ, մենք հանդիսանում ենք վստահելի գործընկեր՝ ամբողջ ճանապարհի ընթացքում։

App Icon

Օգտագործեք հավելվածը

Ստացեք ավելի լավ փորձառություն մեր բջջային հավելվածով