Home Chef

0.0 (0 գնահատական )

Ծառայություններ

Կոնտակտներ

Գրեք մեզ.
Երկուշաբթի 07:00 - 23:00
Երեքշաբթի 07:00 - 23:00
Չորեքշաբթի 07:00 - 23:00
Հինգշաբթի 07:00 - 23:00
Ուրբաթ 07:00 - 23:00
Շաբաթ 07:00 - 23:00
Կիրակի 07:00 - 23:00

Կապի Եղանակներ

Երևան, Երևան
Երկ., 07:00 AM - 11:00 PM
Բաց է

Կազմակերպության մասին

Home Chef-ը զարգացող խոհարարական ծառայություն է, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրենց տանը կամ միջոցառման վայրում օգտվել պրոֆեսիոնալ խոհարարի ծառայություններից։ Մենք ստեղծում ենք հարմարավետ և անհատականացված սննդի փորձառություն՝ սկսած առօրյա ընտանեկան ընթրիքներից մինչև հատուկ միջոցառումներ և տոնական սեղաններ։
Փնտրում ենք փորձառու և պատասխանատու խոհարար, ով կմիանա մեր թիմին և կպատրաստի բարձր որակի, համեղ և գեղեցիկ մատուցված ուտեստներ՝ հաճախորդների նախասիրություններին համապատասխան։
Աշխատանքը ներառում է հաճախորդների տներ և միջոցառումների վայրեր այցելություն, ուստի կարևոր է հաղորդակցվելու, տարբեր միջավայրերում աշխատելու և հաճախորդների հետ անմիջական շփման պատրաստակամությունը։

Աշխատանքային պայմանները՝

Ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ պատվերների և միջոցառումների համաձայն
Աշխատանք Երևանում և անհրաժեշտության դեպքում հարակից տարածքներում
Վարձատրությունը՝ կախված պատվերի տեսակից, ծավալից և խոհարարի փորձից
Հնարավորություն աշխատելու տարբեր ձևաչափերի պատվերների վրա՝ ընտանեկան ընթրիքներ, մասնավոր միջոցառումներ, տոնական սեղաններ և այլն
Մասնագիտական աճի և Home Chef-ի թիմում երկարաժամկետ համագործակցության հնարավորություն։
Եթե սիրում եք խոհարարությունը, ստեղծագործ մոտեցում ունեք և ցանկանում եք ձեր մասնագիտական հմտությունները կիրառել նոր ու հետաքրքիր ձևաչափում, սպասում ենք Ձեր դիմումին։

Պարտականություններ
-Հաճախորդների համար տարբեր տեսակի ուտեստների պատրաստում՝ համաձայն պատվերի և նախապես համաձայնեցված մենյուի
-Հաճախորդի նախասիրությունների և սննդային առանձնահատկությունների հաշվի առնում
-Անհրաժեշտ մթերքների քանակի և որակի վերահսկում
-Մթերքների ճիշտ նախապատրաստում, մշակում և պահպանում
-Խոհանոցի և աշխատանքային տարածքի մաքրության ու սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում
-Տարբեր տեսակի միջոցառումների համար մենյուների պատրաստում և իրականացում
-Աշխատանք հաճախորդի տանը կամ միջոցառման վայրում
-Անհրաժեշտ խոհանոցային սարքավորումների և պարագաների ճիշտ օգտագործում
-Պատվերի ընթացքում ժամանակի արդյունավետ կառավարում
-Հաճախորդների հետ քաղաքավարի և պրոֆեսիոնալ հաղորդակցություն
-Թիմի այլ անդամների հետ համագործակցություն՝ անհրաժեշտության դեպքում
Home Chef-ի սպասարկման և որակի չափանիշների պահպանումԱնհրաժեշտ որակավորումներ-Խոհարարի աշխատանքային առնվազն 2-3 տարվա փորձ
-Հայկական և/կամ միջազգային խոհանոցի լավ իմացություն
-Տարբեր տեսակի ուտեստներ ինքնուրույն պատրաստելու կարողություն
-Սննդի պատրաստման տեխնոլոգիաների և սննդի անվտանգության կանոնների իմացություն
-Խոհանոցային սարքավորումների և գործիքների ճիշտ օգտագործման հմտություն
-Պատասխանատվություն և կազմակերպվածություն
-Մաքրության և հիգիենայի կանոնների պահպանում
-Ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն
-Հաճախորդների հետ շփվելու և բարձրակարգ սպասարկում ապահովելու հմտություն
-Ճկունություն և տարբեր աշխատանքային միջավայրերում աշխատելու պատրաստակամություն
-Ստեղծագործական մոտեցում և նոր ուտեստներ առաջարկելու ցանկություն

Կցանկանանք տեսնել նաև՝
-Խոհարարական կրթություն կամ մասնագիտական դասընթացների մասնակցություն
-Միջոցառումների, catering-ի կամ մասնավոր պատվերների հետ աշխատանքի փորձ
-Մենյու կազմելու և հաճախորդի անհատական պահանջներին համապատասխանելու փորձ
-Պատրաստված ուտեստների լուսանկարներից կազմված պորտֆոլիո