Այ Սերվիս ընկերությունն զբաղվում է համակարգիչների, նոթբուքերի, տպիչների, տեսաքարտերի, պասիվ և ակտիվ հիշողության սարքերի, պրոեկտորների, ցանցային սարքավորումների, ինվերտորների արևային վահանակների, անխափան հոսանքի սնուցման սարքերի և այլ էլեկտրոնային տեխնիկայի վերանորոգմամբ, տեխնիկական սպասարկմամբ ու ծրագրային ապահովմամբ:
Ընկերությունը տարիների ընթացքում համալրվել է նոր մասնագետներով և վերապատրաստվել՝ նպատակ ունենալով տրամադրել համապարփակ լուծումներ և մատուցել լավագույն ծառայությունները Հայաստանի Հանրապետությունում:
Մեր թիմը բաղկացած է ավելի քան 10 տարվա փորձ ունեցող մասնագետներից, ովքեր հմտացած են միկրոէլեկտրոնիկայի վերանորոգման, տպիչների և համալրող սարքավորումների սպասարկման ու վերանորոգման, քարթրիջների լիցքավորման, համակարգիչների տեխնիկական ու ծրագրային սպասարկման և վերանորոգման, հեռուստացույցների սպասարկման և նորոգման գործում: