IFCE Ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտ

(0 գնահատական )

Կոնտակտներ

Երկուշաբթի 09:00 - 16:00
Երեքշաբթի 09:00 - 16:00
Չորեքշաբթի 09:00 - 16:00
Հինգշաբթի 09:00 - 16:00
Ուրբաթ 09:00 - 16:00
Շաբաթ Փակ է
Կիրակի Փակ է

Կազմակերպության մասին

Երևանում գործող «Ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտը» քաղցկեղ ունեցող բուժառուներին թե՛ մինչվիրահատական, և թե՛ հետվիրահատական շրջանում մատուցում է քիմիաթերապիայի միջոցով բուժման, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ։

Ինստիտուտն ապահովում է ամենաարդիական և ամենաառաջադեմ մեթոդներով բուժում, ինչպիսին առաջարկում են աշխարհի զարգացած կլինիկաները։ Ավելին՝ հարազատ երկրում անցնելով քիմիաթերապիայի կուրսերը, բուժառուն չի կտրվում հարազատ միջավայրից, իր աշխատանքից, խուսափում է օտար երկրներում բուժման հետ կապված հսկայական ծախսերից։ Բժիշկն ու բուժաձնակազմի մյուս անդամները խոսում և «բուժում» են մայրենի, բուժառուին շատ լավ հասկանալի լեզվով։

Հայրենակիցների համար նման բուժումը մատչելի դարձնելու համար էլ ֆրանսահայ ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Նորբեր Ավետյանը (մասնագիտացումը՝ քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, ռադիոթերապիա, իմունոթերապիա) 2017 թվականին հիմնեց «Ուռուցքաբանության ֆրանսիական կենտրոնը»։ Արդեն բավական փորձառու և հիվանդությունը հաղթահարելու բազմաթիվ հաջողություններ գրանցած բուժանձնակազմի ընթացիկ աշխատանքին ֆրանսահայ բժիշկը հետևում է մշտապես և տարեկան մի քանի անգամ այցելում է Հայաստան։  

Ինստիտուտի տնօրենն է ուռուցքաբան, վիրաբույժ, գինեկոլոգ Շուշանիկ Մակարյանը, որն ուռուցքաբանության ոլորտում վերապատրաստվել է նաև Փարիզի Bizet և Alleray-Labrouste կլինիկաներում։

Այստեղ գրանցված բազմաթիվ հաջողությունների՝ քաղցկեղը հաղթահարելու գաղտնիքը ոչ միայն բուժանձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմն է, այլև՝ մարդկային որակները. «յուրաքանչյուր հիվանդին՝ անհատական մոտեցում» սկզբունքը ոչ միայն բուժման անհատական մեթոդի, այլև հոգեբանական առանձնահատուկ մոտեցման ընտրություն է նշանակում։