2019 թվականից LSystemsPro ընկերությունն արձանագրում է կայուն զարգացում՝ հետևողականորեն ամրապնդելով իր դիրքը շոու-տեխնոլոգիաների ոլորտում։ LSystemsPro-ն Հայաստանի առաջատար ընկերություններից է՝ մասնագիտացած պրոֆեսիոնալ ձայնային, լուսային, բեմական տեխնիկայի մատակարարման և տեղադրման ոլորտում։ Մեր մասնագետները պատրաստ են տրամադրել ձեզ ամբողջական տեխնիկական լուծումներ՝ ներառյալ ինժեներական նախագծում, նախագծա-բյուջետային փաստաթղթերի կազմում, գործարկում, տեխնիկական սպասարկում։
Մենք ունենք բազմակողմանի փորձ մշակութային, ժամանցային, կրթական և սպորտային օբյեկտների, բեմահարթակների, համերգային և թատերական դահլիճների, կոնֆերանս-սրահների, վիզուալ պրեզենտացիաների և ակումբային տարածքների համար համալիր տեխնիկական լուծումների նախագծման և իրագործման ոլորտում։ Մեր թիմը մշտապես համագործակցում է առաջատար համաշխարհային բրենդների հետ՝ ապահովելով միայն որակյալ և ժամանակակից տեխնոլոգիաներ։
Այս տարիների ընթացքում իրականացվել է ավելի քան 300 հաջողված նախագիծ Հայաստանի և Արցախի տարածքում՝ ներառյալ բեմերի, թատրոնների, համերգասրահների և այլ համալիրների տեխնիկական հագեցման ուղղությամբ՝ ամրապնդելով LSystemsPro-ի հեղինակությունը որպես ոլորտի առաջատար և վստահելի գործընկեր։
Ստացեք ավելի լավ փորձառություն մեր բջջային հավելվածով