ՄՌՈ - ն նպատակ ունի ապահովել արագ, հուսալի և հարմարավետ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների տրամադրման ոլորտներում։ Մենք հասկանում ենք, որ այս գործընթացները կարող են շատ ժամանակատար և խնդրահարույց լինել քաղաքացիների համար, և մեր նպատակն է անխոչընդոտ օգնություն ցուցաբերել նրանց այդ դժվարությունների հաղթահարման գործում։
Մենք տրամադրում ենք հետևյալ ծառայությունները.
Տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վերահաշվառման գործընթացների հետ կապված ծառայությունների մատուցում, ինչպես նաև թվարկվածների հետ կապված ցանկացած տեսակի փաստաթղթերի (տեղեկանքներ, հիմքեր, վկայագրեր) հավաքագրում և ներկայացում:
Վարորդական վկայականների (ազգային և միջազգային) հատկացման, փոխարինման և վերականգման հետ կապված իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և ներկայացում: Որակավորման գործնական քննության ժամանակ վարորդի թեկնածուի շահերի պաշտպանություն:
Պետական մարմինների կողմից տրված մերժման որոշումների վերադասության և դատական կարգով բողոքարկում:
Մեր առավելությունները
Մասնագիտական հմտություններ. մեր թիմը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, որոնք ունեն երկարամյա փորձ ոլորտում։
Ժամանակի խնայողություն. մեր հաճախորդների փոխարեն մենք իրականացնում ենք որոշակի գործընթացները, ինչով խնայում ենք նրանց ժամանակն ու ջանքերը։
Հարմարավետություն. մենք տրամադրում ենք համալիր ծառայություններ, ինչը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին լուծել իրենց բոլոր խնդիրները մեկ վայրում։
Խորհրդատվության ստացման գործընթացը
Հանդիպում և քննարկում հաճախորդի հետ
Խնդրի բնույթի պարզաբանում և անհրաժեշտ փաստաթղթերի հավաքում
Ծառայությունների տրամադրման պայմանագրի կնքում
Գործընթացների իրականացում մեր մասնագետների կողմից
Հաշվետվության տրամադրում հաճախորդին
Բոլոր կարծիքները
Թողնել կարծիք
Գնահատեք մեր ծառայության որակը
Կարծիք թողնելու հնարավորություն ունենալու համար խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել:
Մենք օգտագործում ենք cookie-ներ՝ ձեր փորձը բարելավելու և վերլուծական նպատակներով։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կարդալ մեր Քուքիների քաղաքականությունը։