Team2B-ն էկոհամակարգ է, որը տրամադրում է հաշվապահական, իրավաբանական, մարքեթինգային և այլ ծառայություններ։
Ընկերությունը սպասարկում է տարբեր ոլորտների բիզնեսներ (IT, հանրային սնունդ, սպասարկում և այլն)՝ իրականացնելով նրանց հաշվապահական վարումը։ Մեզ վստահում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են GG Armenia-ն, Krisp-ը, Berlin Optic-ը, Mr. Gyros-ը, EcoMotors-ը, Zoomerang-ը և այլք։
Team2B-ն տրամադրում է ամբողջական աջակցություն Հայաստանում բիզնես սկսելու գործընթացում։ Զբաղվում է ԱՁ և ՍՊԸ գրանցմամբ, ինչպես նաև դրանց հետագա սպասարկմամբ։
Բացի խոշոր կազմակերպություններից, մենք աջակցում ենք նաև փոքր բիզնեսին։
Ընկերության կարևոր ուղղություններից են նաև ռելոկանտներին տրամադրվող ծառայությունները՝ քաղաքացիության ստացման ուղղորդում, հաշիվների բացում, ժամանակավոր բնակության թույլտվություն, աշխատանքի իրավունք և այլն։
Ավելի քան 12 տարի շուկայում։
2000+ հաճախորդ և հաջողված համագործակցություններ՝ այս ամենը՝ որակյալ ծառայությունների և 80-ից ավելի փորձառու մասնագետների շնորհիվ։
Ստացեք ավելի լավ փորձառություն մեր բջջային հավելվածով