Հոնքերի լամինացիա 5.0 (2)

Հոնքերի լամինացիա

10, Չարենցի փողոց, Երևան 0.50 մղոն
Հոնքերի ձևավորում, ներկում և հոնքերի ու թարթիչների լամինացիա

Հոնքերի ձևավորում, ներկում և հոնքերի ու թարթիչների լամինացիա

Մարտիրոս Սարյան փողոց, Երևան, Երևան 0.36 մղոն
Բացվում է 10:00 AM
Թարթիչների և հոնքերի լամինացիա

Թարթիչների և հոնքերի լամինացիա

սկսած 7 000 AMD

4, Տպագրիչներ, Երևան 0.20 մղոն
1 ժամ
Հոնքերի/Թարթիչների լամինացիա |ներկում|

Հոնքերի/Թարթիչների լամինացիա |ներկում|

սկսած 11 000 AMD

4 Տպագրիչներ, Երևան 0.20 մղոն
1-1:30 րոպե Բացվում է 10:00 AM
Syuzi_brows

Հոնքերի լամինացիա

սկսած 6 000 AMD

36 Մինսկի փողոց, Երևան 0059, Երևան 2.00 մղոն
60 րոպե Բացվում է 02:00 PM
Angel Inbrows

Հոնքերի լամինացիա

սկսած 10 000 AMD

Քանաքեռ 14փ 38շենք, Երևան 0.03 մղոն
1-1,5 ժամ

Հոնքերի լամինացիա Երևանում

Հոնքերի լամինացիան մազիկներին տալիս է ճիշտ ուղղություն, ֆիքսում է ձևը, և հոնքերն ավելի խիտ ու կոկիկ են երևում։ Այն հատկապես հարմար է նրանց, ում հոնքերի մազիկները տարբեր կողմեր են աճում, չեն ենթարկվում կամ ամեն օր դժվար է դրանք շարել։ Turn.am-ում կարող եք համեմատել Երևանում հոնքերի և թարթիչների լամինացիա անող վարպետներին և նայել նրանց աշխատանքները։

Turn.am-ը միայն հրապարակում է վարպետների և սրահների հայտարարությունները․ պայմաններն ու գինը համաձայնեցնում եք վարպետի հետ։

Ինչպե՞ս է արվում լամինացիան

Սովորաբար մի քանի փուլ է․ հոնքերը մաքրում և յուղազերծում են, քսում են մազիկները փափկեցնող միջոց, մազիկները շարում են ցանկալի ուղղությամբ և քսում ֆիքսող միջոց։ Վերջում քսում են խնամող միջոց, որը սնուցում է մազիկները։ Հաճախ լամինացիան անում են ներկելու և ձևը ուղղելու հետ միասին։

Որքան ժամանակ կտևի, կախված է վարպետից և լրացուցիչ ծառայություններից․ նախօրոք հարցրեք։

Ու՞մ է հարմար

  • Ում հոնքերի մազիկները տարբեր կողմեր են աճում կամ ձևը չեն պահում։
  • Ով ուզում է, որ հոնքերն ավելի խիտ երևան՝ առանց տատուաժի։
  • Ով ամեն օր ժամանակ է ծախսում հոնքերը գելով շարելու վրա։
  • Ով սիրում է բնական տեսք՝ «լամինացված» հոնքերի էֆեկտով։

Ե՞րբ զգույշ լինել

Լամինացիայի միջոցներն ակտիվ բաղադրիչներ ունեն, որոնք կարող են ալերգիա առաջացնել։ Եթե զգայուն մաշկ ունեք կամ կոսմետիկայից ալերգիա եք ունեցել, խնդրեք վարպետին նախօրոք թեստ անել։ Եթե հոնքերի շրջանում մաշկը գրգռված է, վերք կամ բորբոքում կա, ընթացակարգը հետաձգեք։ Հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև առողջական այլ հարցերի դեպքում նախօրոք խորհրդակցեք բժշկի հետ։

Որքա՞ն է պահում

Սովորաբար մի քանի շաբաթ։ Կախված է մազիկների կառուցվածքից, աճի արագությունից, խնամքից և միջոցներից։ Շատ հաճախ անելը կարող է չորացնել մազիկները, ուստի հաջորդ անգամվա մասին խորհրդակցեք վարպետի հետ։

Խնամք լամինացիայից հետո

  • Առաջին օրը հոնքերը մի թրջեք և հոնքերի վրա դիմահարդարում մի արեք։
  • Առաջին օրերին խուսափեք բաղնիքից, սաունայից և լողավազանից։
  • Մի շփեք և մի սեղմեք հոնքերը, օրինակ՝ բարձի մեջ դեմքով քնելիս։
  • Հետո օգտագործեք վարպետի խորհուրդ տված սնուցող միջոցը։

Թարթիչների լամինացիա

Նույն սկզբունքով արվում է նաև թարթիչների լամինացիան․ բնական թարթիչները ոլորվում և ֆիքսվում են վերև, և հայացքը բացվում է առանց արհեստական թարթիչների։ Շատ վարպետներ հոնքերի և թարթիչների լամինացիան անում են մեկ այցով։ Թարթիչների այլ ծառայությունների համար տեսեք թարթիչների ծառայությունների կատեգորիան։

Ինչպե՞ս ընտրել վարպետ

  • Նայեք նախորդ աշխատանքների նկարները՝ «առաջ» և «հետո»։
  • Հարցրեք՝ ինչ միջոցներով է աշխատում։
  • Հարցրեք՝ գինը ներառո՞ւմ է ներկելն ու ձևի ուղղումը։
  • Կարդացեք այլ հաճախորդների կարծիքները։

Հաճախ տրվող հարցեր

Կարելի՞ է լամինացիան ներկելու հետ անել

Այո, դա շատ տարածված համադրություն է։ Հերթականությունը հարցրեք վարպետից։

Լամինացիան վնասո՞ւմ է հոնքերին

Ճիշտ անելու և խնամելու դեպքում համարվում է անվտանգ։ Կարևոր է չչարաշահել և օգտագործել որակյալ միջոցներ։

Turn.am-ում համեմատեք հոնքերի լամինացիայի վարպետներին և ընտրեք ձեզ հարմարը։ Բոլոր առաջարկները՝ հոնքերի լամինացիայի կատեգորիայում և հոնքերի և թարթիչների ծառայությունների բաժնում։

Հոնքերի լամինացիա Երևան

Turn.am-ում ներկայացված է 7 ծառայություն՝ 2,000-ից 11,000 AMD գներով։ Միջին գնահատականը 5.0 է 5-ից՝ 2 կարծիքի հիման վրա։