Անվաբացքի ուղղում (Razval)

Անվաբացքի ուղղում (Razval)

սկսած 7 000 AMD

25 Գարեգին Նժդեհի փողոց, Երևան, Երևան 1.29 մղոն
40 րոպե Բացվում է 10:00 AM

Ռազվալ (անվաբացքի ուղղում) Երևանում

Մեքենան քաշում է մի կողմ, ուղիղ ճանապարհին ղեկը ծուռ է կանգնած, իսկ անվադողը մաշվում է միայն մի կողմից․ այս դեպքերում պետք է ստուգել ռազվալը (անվաբացքը, ռուսերեն՝ «сход-развал»)։ Դա անիվների անկյունների կարգավորումն է, որից կախված են մեքենայի կայունությունը, ղեկի վարքը և անվադողերի կյանքը։ Turn.am-ում համեմատեք Երևանում ռազվալ անող սպասարկման կետերը։

Turn.am-ը աշխատանքը չի կատարում և գներ չի սահմանում․ պայմանները համաձայնեցնում եք սպասարկման կետի հետ։

Երբ է պետք ռազվալ

  • մեքենան քաշում է աջ կամ ձախ,
  • ուղիղ գնալիս ղեկը ծուռ է,
  • անվադողը մաշվում է ներսից կամ դրսից,
  • ուժեղ հարվածից հետո՝ փոս, եզրաքար,
  • խադավոյի մասերը (ղեկային ձողեր, ծայրեր, լծակներ) փոխելուց հետո,
  • նոր անվադողեր դնելուց հետո,
  • կանխարգելման համար՝ տարին մեկ անգամ կամ սեզոնային անվադողերը փոխելիս։

Ինչ է ստուգվում

Ժամանակակից 3D ստենդը չափում է անիվների թեքությունը (развал), զուգամիտությունը (схождение) և այլ անկյուններ։ Վարպետը համեմատում է դրանք գործարանային չափերի հետ և կարգավորում։ Լավ սպասարկման կետերում աշխատանքից առաջ և հետո տալիս են տպված արդյունքը։

Ռազվալից առաջ

Եթե խադավոյում խաղ կա, ռազվալը երկար չի պահի։ Լավ վարպետը նախ ստուգում է ղեկային ծայրերը, հենակները և լծակների ռետինները։ Հարցրեք՝ ստուգումը գնի մեջ է՞, և անվադողերի ճնշումը կկարգավորե՞ն։ Եթե խադավոյի նորոգում է պետք, տես ավտոտեխսպասարկում Երևանում։

Գինը

Գինը կախված է մեքենայի տեսակից (մարդատար, ամենագնաց, միկրոավտոբուս), մեկ, թե երկու առանցքն են կարգավորում, և արդյոք ժանգոտ պտուտակներ կան։ Հարցրեք վերջնական գինը նախօրոք։

Հաճախ տրվող հարցեր

Ռազվալ 24 ժամ կա՞

Շատ սպասարկման կետեր աշխատում են սովորական ժամերին։ Եթե ուշ երեկոյան է պետք, գրեք նախօրոք և հարցրեք։ Եթե ճանապարհին անիվ է վնասվել, նախ կանչեք շարժական վուլկանացում։

Որքա՞ն է տևում

Սովորաբար 30–60 րոպե, եթե պտուտակները հեշտ են պտտվում։

Բոլոր ծառայությունները՝ անվաբացքի ուղղման կատեգորիայում։

Անվաբացքի ուղղում Երևան

Turn.am-ում ներկայացված է 1 ծառայություն՝ 7,000 AMD-ից սկսվող գներով։