CO² զոդում 5.0 (1)

CO² զոդում

1 Մազմանյան, Երևան 2.10 մղոն
Բացվում է 10:00 AM
Արգոն եռակցում (սվարկա)

Արգոն եռակցում (սվարկա)

սկսած 50 000 AMD

98/3 Գուսան Շերամի փողոց, Երևան, Երևան 2.40 մղոն
Բացվում է 08:00 AM
Եռակցում Զոդում

Եռակցում Զոդում

սկսած 10 000 AMD

Government House 2, Republic Square, Улица Карена Демирчяна, Երևան 0.04 մղոն
10 րոպե Բացվում է 09:00 AM
Զոդման ծառայություն

Զոդման ծառայություն

սկսած 5 000 AMD

Երվանդ Քոչարի փողոց, Երևան 0.32 մղոն
Բացվում է 09:00 AM
Զոդման ծառայություն

Զոդման ծառայություն

սկսած 10 000 AMD

, Երևան 0.13 մղոն
3 ժամ Բացվում է 09:00 AM
Թադևոս Մնացականյան

Զոդման աշխատանքներ

սկսած 20 000 AMD

Հայաստան Մալաթիա Սեբաստիա, Երևան 2.22 մղոն
Բացվում է 09:00 AM
WeldingWorld

Զոդման աշխատանքներ CO Ձեր նշած վայրում

սկսած 15 000 AMD

Երևան, Երևան 0.41 մղոն
1 ժամ Բացվում է 06:00 AM
Արմեն Քարհանյան

Ձոդում եռակցում

սկսած 1 000 AMD

էրեբունի, Երևան, Երևան 1.72 մղոն
24 ժամ

Զոդում (սվարկա) Երևանում

Կոտրվել է դարպասը, ճաքել է մեքենայի գլուշիտելը, պետք է ճաղավանդակ պատրաստել, թե ամրացնել մետաղե կոնստրուկցիա․ այս բոլոր դեպքերում պետք է զոդող վարպետ։ Շատերը փնտրում են «սվարկա», «արգոնով սվարկա» կամ «CO սվարկա»։ Turn.am-ում կարող եք համեմատել Երևանում զոդման ծառայություններ առաջարկողներին։

Turn.am-ը աշխատանքը չի կատարում և գներ չի սահմանում․ պայմանները համաձայնեցնում եք վարպետի հետ։

Զոդման տեսակները

  • Արգոնով՝ ալյումինի, չժանգոտվող պողպատի (նեռժավեյկա) և պղնձի համար։ Կարը ստացվում է մաքուր և ամուր․ հաճախ օգտագործում են դիսկերի, ռադիատորների, խոհանոցային սարքավորումների համար։
  • CO-ով (կիսաավտոմատ)՝ բարակ մետաղի, մեքենայի թափքի և փոքր կոնստրուկցիաների համար։
  • Էլեկտրոդով՝ հաստ մետաղ, դարպասներ, ցանկապատեր, շինարարական կոնստրուկցիաներ։ Հարմար է դրսում աշխատելու համար։

Արտադրամասում, թե տեղում

Փոքր իրերը ավելի լավ է տանել արտադրամաս, որտեղ ավելի ճշգրիտ են աշխատում։ Դարպասների, ճաղավանդակների, աստիճանների և տանիքի կոնստրուկցիաների համար վարպետը կարող է գալ տեղում աշխատելու։ Այդ դեպքում հարցրեք՝ հոսանք պե՞տք է տալ, թե գեներատորով են գալիս։

Ինչ ուղարկել

Ուղարկեք նկար, մոտավոր չափերը և նշեք մետաղի տեսակը՝ երկաթ, ալյումին, նեռժավեյկա։ Եթե նոր բան եք պատրաստել տալիս, նկարեք էսքիզ։ Հարցրեք՝ մետաղը վարպետն է գնո՞ւմ, և ներկումը գնի մեջ է՞։

Գինը

Փոքր նորոգումները սովորաբար գնահատում են աշխատանքով, իսկ նոր իրերը՝ մետաղի քաշով կամ մետրով։ Տեղում աշխատելու դեպքում կարող է լինել կանչի վճար։ Համեմատեք գրավոր գները նույն աշխատանքի համար։

Անվտանգություն

Զոդելիս կայծեր են թռչում, ուստի մոտակայքում չպետք է լինեն այրվող նյութեր։ Եթե տանը կամ բակում են աշխատում, նախօրոք հեռացրեք փայտը, կտորները և ներկերը։

Հաճախ տրվող հարցեր

Կարելի՞ է զոդել ճաքած ալյումինե դիսկը

Հաճախ այո՝ արգոնով, բայց կախված է ճաքի տեղից և չափից։ Վարպետը պետք է տեսնի դիսկը։ Ծանր վնասված դիսկը անվտանգության համար ավելի լավ է փոխել։

Զոդելուց հետո ներկո՞ւմ են

Ոմանք ներկում են, ոմանք՝ ոչ։ Դրսում կանգնած իրերի համար ավելի դիմացկուն է փոշեներկումը։

Բոլոր վարպետները՝ զոդման ծառայությունների կատեգորիայում։ Տես նաև՝ դարբնագործություն Երևանում և ցանկապատեր։

Զոդման ծառայություններ Երևան

Turn.am-ում ներկայացված է 8 ծառայություն՝ 1,000-ից 50,000 AMD գներով։ Միջին գնահատականը 5.0 է 5-ից՝ 1 կարծիքի հիման վրա։