Ներբեռնեք մեր հավելվածը
Հազարավոր ծառայություններ Ձեր գրպանում
Ներբեռնել հիմաԳրաֆիկ դիզայնը կարևոր դեր է խաղում թե՛ մարքեթինգի, թե՛ կայքերի ստեղծման մեջ։ Այն առաջինն է, ինչը նկատվում է անզեն աչքով։ Անգամ ոլորտից հեռու անձնավորությունը կասի՝ դիզայնն իրեն դուր է գալիս, թե ոչ։ Իսկ բիզնեսի համար աշխատող ցանկացած պրոդուկտ հաճախ հաշվարկված է հենց նման մարդկանց համար։
Ի՞նչ է դա նշանակում
Ենթադրենք, ունենք բիզնեսի համար ստեղծված կայք, որի UX/UI դիզայնն այնքան էլ հարմարվետ չէ։ Այսինքն, միջին վիճակագրական օգտատերը չի գտնում իրեն անհրաժեշտ հրամանները, դժվարությամբ է գրանցվում, հարկավոր ինֆորմացիան չի տեսնում պատուհաններում, այլ ստիպված է փնտրել այն։
Տվյալ դեպքում պոտենցիալ հաճախորդների մեծ մասը չի հասնի վերջնական կետին և չի կատարի վաճառքի տանող անհրաժեշտ գործողությունը։ Ընկերությունը կորուստ կունենա։
Նույնն է, եթե դիտարկենք սոցիալական կայքերում ընկերության էջերի նկարների դիզայնը։ Մտածված ոճային լուծումներով և գրաֆիկ դիզայնով էջերն անհամեմատ ավելի հայտնի են լինում և, որպես կանոն, ծառայում են իրենց մարքեթինգային նպատակին։
Հիշեն, թե ո՞ր գովազդային հայտարարությանն ենք ավելի շատ ուշադրություն դարձնում։ Դա տեղի է ունենում հետևյալ կերպ՝
Նախ նայում ենք նկարին, նկարը մեզ գրավում է, ապա կարդում ենք տեքստը։ Հետևաբար, առանց լավ պատրաստված նկարի շատ բարդ է գրավել օգտատերերի ուշադրությունը։
Փաթեթավորման դիզայնը ևս շատ կարևոր դեր ունի վաճառքի մեջ, քանի որ այն ապահովում է բրենդի ճանաչելիությունը (brand identity)։
Ի՞նչ գրաֆիկ դիզայն ծառայություններ է մատուցում Webstart Digital-ը
Մեր մասնագետները պատրաստ են ապահովել ցանկացած կազմակերպության պրոդուկտները՝ տարբերվող դիզայներական լուծումներով։
Լրացուցիչ տեղեկություններ
Լոգոյի դիզայն
Տպագիր դիզայն
Թվային դիզայն
Փաթեթավորման դիզայն
Ինֆոգրաֆիկա
Ծրագրեր