Կերամիկական վինիրները բարակ կերամիկական պատյաններ են, որոնք կիրառվում են ատամների առջևի մակերեսում՝ դրանց տեսքը բարելավելու համար: Դրանք կոսմետիկ ստոմատոլոգիայի ամենահայտնի մեթոդներից են, քանի որ կարող են պացիենտին գեղեցիկ ժպիտ պարգևել առողջ ատամի հյուսվածքի նվազագույն կորստով:
Կերամիկական վինիրները սովորաբար պատրաստվում են կերամիկայի բարակ շերտից, որը սերտորեն համապատասխանում է ատամի ձևին և գույնին: Դրանք կարող են օգտագործվել ատամների ձևը, չափը, գույնը և նույնիսկ դիրքը փոխելու համար:
Վինիրների կրման առավելությունները.
● Ինքնավստահության և գրավչության բարձրացում: Արդյունքում բարելավում է հոգեկան վիճակը։
● Պրոցեդուրայի ընթացքում ցավի բացակայություն։
● Հաշված օրերի ընթացքում հրաշալի արդյունք:
● Այլևս պետք չէ մտածել ատամների սպիտակեցման մասին:
● Ատամները պաշտպանված են լինում կարիեսից։
● Ատամները փայլում են բնական գույնով։
Լրացուցիչ տեղեկություններ
Էսթետիկ ստոմատոլոգիա