Ներբեռնեք մեր հավելվածը
Հազարավոր ծառայություններ Ձեր գրպանում
Ներբեռնել հիմաԸնդունում ենք մանկական անկողնային պարագաների պատվերներ ձեր նշած չափերով,
կարում ենք բացառապես օրգանիկ 100 % մաքուր բամբակյա կտորներից:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
«Poplin Kids»․ բամբակյա գործվածք է ՝ դասական բամբակյա գործվածքի կատարելագործված տարբերակը։ Այս կտորի անունը առաջացել է իտալական « papalino »բառից, որը նշանակում է «պապական» : Հումքը անցնում է մաքրման մի քանի փուլով, կտորի առանձնահատկությունը թելեր հյուսելու տեխնոլոգիայի մեջ է․ ավելի բարակ թելերը կարծես պարուրում են խիտ հյուսվածքները, ամրության համար թելերը ոլորված են, հյուսվածքը խաչաձև չէ, այլ անկյունագծային, սա գործվածքին տալիս է ամրություն և մետաքս hիշեցնող փափկություն:
ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կտորը նախ սպիտակեցնում են, իսկ հետո անցնում են հաջորդ տպագրության փուլին։ Կտորի նախշերի տպագրությունը կատարվում է հատուկ մեքենաների օգնությամբ։ Տպագրության համար օգտագործվում է որակյալ, տեքստիլի համար նախատեսված էկոլոգիապես մաքուր ներկեր, որպեսզի կտորը չգունաթափվի լվանալուց հետո և արևի տակ չորացնելիս։ Այն լիովին անվտանգ է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, անվտանգ է նաև ալերգիայի հակված մարդկանց համար։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքուր բամբակյա թելերի շնորհիվ Պոպլինը չի քոլքոտում։ Այն շնչող է, ունի hygroscopic հատկություն, լավ կլանում է խոնավությունը (իր քաշի մինչև 20% ), որի շնորհիվ չեք զգա խոնավություն, եթե ամռանը ունենաք քրտնարտադրություն։ Բնական բաղադրությության շնորհիվ կտորը չի կուտակում ստատիկ էլեկտրականություն և չի էլեկտրականանում։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ 100 % բամբակի մանրաթել։
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ «OEKO-TEX confidence in textiles» որակի հավաստագիր։
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Լվանալ հակառակ երեսից, 40 աստիճանում, ժավել չպարունակաող նյութերով, ուժեղ չքամել։ Արդուկել հակառակ երեսից: Առաջին լվանալուց հետո կտորը մտնում է, ինչը մեր մասնագետը հաշվի է առնում պատվիրելիս:
Լրացուցիչ տեղեկություններ
Սպիտակեղենի տեսակ
Գործվածքի կտոր