Փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունն ունի առաջնային տեղ բոլոր ախտորոշիչ մեթոդների մեջ՝ իր բարձր տեղեկատվականության և ոչ ինվազիվության շնորհիվ:
Ի՞նչու է կարևոր անցնել պրոֆիլակտիկ ՈւՁ հետազոտություն:
Տարին գոնե մեկ անգամ խորհուրդ եմ տալիս գինեկոլոգիական խորհրդատվության և զննման հետ մեկտեղ անցնել նաև փոքր կոնքի օրգանների ՈՒՁ հետազոտություն,քանի որ այն հետազոտում է արգանդը ,արգանդափողերը,ձվարանները,միզապարկը,արգանդի պարանոցը,լիմֆատիկ հանգույցները,հետարգանդային տարածությունը(դուգլասը) և կարող է մի շարք պաթոլոգիաներ ախտորոշվեն,օրինակ՝արգանդի միոմա,ձվարանի կիստա ,ադենոմիոզ,էնդոմետրիումի հիպերպլազիա,պոլիպ և այլն:
Հետազոտությունը կատարվում է կամ տրանվագինալ կամ տրանսաբդոմինալ (երբեմն տրանսռեկտալ) եղանակով: Այն կանայք, ովքեր ապրում են սեռական կյանքով հետազոտությունը կատարվում է տրանսվագինալ տվիչով, իսկ այն աղջիկները ովքեր չեն ապրում սեռական կյանքով տրանսաբդոմինալ կամ տրանսռեկտալ:
Խորհուրդ եմ տալիս անցնել սոնոգրաֆիկ հետազոտությունը դաշտանային ցիկլի 5-7 րդ օրերը:
ՈւՁՀ-ի միջոցով պարզվում է նաև արգանդի տարբեր զարգացման անոմալիաներ (ինչպես օրինակ երեղջյուր ,երկակի,թամբաձև արգանդ):
Լրացուցիչ տեղեկություններ
Վահանագեղձի և կրծքագեղձի էլաստոգրաֆիա
Անոթների դուպլեքս հետազոտություն
Հյուսվածքների նմուշառում
Հետազոտություննր