Ատամնային իմպլանտացիա

0.0 ( 0 կարծիք )

Բժիշկ-ստոմատոլոգ Վարդան Թորոսյան (անհատ)
2 ծառայություններ 0.0

Գրեք մեզ:
Երկուշաբթի 10:00 - 20:00
Երեքշաբթի 10:00 - 20:00
Չորեքշաբթի 10:00 - 20:00
Հինգշաբթի 10:00 - 20:00
Ուրբաթ 10:00 - 20:00
Շաբաթ 10:00 - 15:00
Կիրակի Փակ է

Ատամնային իմպլանտացիա 

Ատամնային ինտլանտացիան ներկայումս լավագույն տարբերակն է նախկինում կորցրած բացակայող,  ատամների վերականգնման համար։  

 Իմպլանտացիան իրենից ներկայացնում է վիրաբուժական ստամատոլոգիական պրոցեդուրա, որի ընթացքում կատարվում է մետաղական (տիտանե) ինպլանտի տեղադրում ծնոտի ոսկրի մեջ: Այս պրոցեդուրան լրիվ անցավ է, քանի որ կատարվում է տեղային անզգայացմամբ։

 

 Իմպլանտացիայի առավելությունն այն է, որ կորցրած ատամի ֆունկցիան վերականգնվում է առանց հարևան ատամները հղկելու, ներվազրկելու և ծանրաբեռնվածության տակ գցելու։

 

Իմպլանտացիան կազմված է 3 հիմնական փուլերից.

 

1) Պլանավորման փուլ. այս փուլի ընթացքում կատարում ենք կոնսուլտացիաներ պացիենտի հետ, ընդհանուր առողջական վիճակի գնահատում, ստոմատոլոգիական` բերանի խոռոչի առողջության գնահատում և վերլուծում զննումների, ռենտգեն հետազոտությունների և եթե անհրաժեշտ է նաև այլ մասնագետների հետ կոնսուլտացիաների միջոցով։ Կազմվում է բուժման պլան, այսինքն պացիենտը հստակ պետք է իմանա կոնկրետ որ փուլում ինչ միջամտություն է կատարվելու, ինչքան կարող է տևել տվյալ փուլը,  ինչ արժեք կարող է ունենալ և եթե ամբողջությամբ չհամապատասխանի, ապա որքան կարող է լինել տարբերությունը։ 

2) Բուն վիրահատություն. բոլոր հետազոտությունների արդյունքներն ունենալով բուժման պլան կազմելուց հետո նշանակվում է հստակ իմպլանտացիայի օրը։ Այս օրը կատարվում է բուն մետաղական ինպլանտի տեղադրումը պացիենտի ծնոտի ոսկրի մեջ, որը տեղի է ունենում բացարձակ անցավ եղանակով տեղային ազգայացմամբ։ Այս փուլից հետո հնարավոր է որոշ դեպքերում տեղադրվեն ժամանակավոր ատամներ։ Այս ատամները նախատեսված են մի քանի ամսվա համար, որպեսզի այս ընթացքում մինչև վերջնական ատամների տեղադրումը պացենտը կարողանա ծամել, ժպտալ, ուտել և այլն։ Բուն վիրահատությունն ավարտելուց հետո պացիենտը կարող է անցնել իր առօրյա գործերին՝ որոշակի ցուցումներ ստանալով։ 

3) Օրթոպեդիկ փուլ. երրորդ փուլը արդեն մշտական ատամի տեղադրման փուլն է, որը տեղի է ունենում միջինում երեքից վեց ամիս անց` կախված դեպքից։ Այս փուլը սկսելուց առաջ անհրաժեշտ է կրկին կատարել բերանի խոռոչի և տվյալ հատվածի իմպլանտի մանրակրկիտ զննում, ռենտգեն հետազոտություններ, որից հետո, երբ արդեն հստակ է, որ ատամնային իմպլանտի օստեոինտեգրացիան, այսինքն նրա միանալը ծնոտի ոսկին, ամբողջությամբ ավարտված է կարելի է սկսել վերջնական ատամնային կոնստրուկցիայի տեղադրումը։ 

Անպայման անհրաժեշտ է հստակ նշել, որ ատամնային իմպլանտի համակարգի ընտրությունը, ատամնային իմպլանտի ֆիրմայի ընտրությունը, ատամնային իմպլանտը արտադրող երկրի ընտրությունը կարող է կատարել միայն ատամնային ինպլանտացիա կատարող բժիշկ-ստոմատոլոգը և ոչ թե պացիենտը : Պացիենտը իրավասու չէ որոշում կայացնել թե որ իմպլանտացիոն համակարգով պետք է կատարվի իմպլանտացիան։ Ինչու՞: Քանի որ պացիենտը նեղ մասնագետ բժիշկ չէ, չունի մանրամասն գիտական հետազոտությունների արդյունքներ և հարյուրավոր և երբեմն նաև հազարավոր պացիենտների օրինակներ, չի տիրապետում գիտական վերջին ուղեցույցներին (գայդերին) և չի կարող համադրել այս բոլոր տվյալները անգամ եթե իր ձեռքի տակ ունենա։ 

Իմպլանտացիայի լավագույն ելքը լինում է միայն այն դեպքում, երբ պացենտը 100%-ով վստահում է իր բժշկին, շարժվում է ըստ նրա ցուցումների, կատարում է բոլոր ցուցումները և երբ պացիենտն ու բժիշկը հետևում են նախապես կազմված բուժման պլանին։ Պացիենտը պարտավոր է այցելել իր բժշկին հերթական ստուգումների համար իմպլանտացիայի վերջնական ավարտից հետո մոտակա մեկ տարվա ընթացքում 3-4 անգամ, իսկ դրանից հետո , մեկ տարի անց ՝ ամեն տարի 1-2 անգամ։ 

Ծառայության արժեքը սկսած: 550 EUR

Լրացուցիչ տեղեկություններ

Բերանի վիրաբուժություն

Ատամի իմպլանտներ
Կարծիքներ
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ:

Նման Ծառայություններ

Դենտալ իմպլանտացիա
9 Մանանդյան
5 • 1 կարծիք
09:00 AM - 06:00 PM | Բաց է
Ատամների իմպլանտների տեղադրում
63/42 Ավետ Ավետիսյան փողոց
0 • 0 կարծիք
09:00 AM - 09:00 PM | Բաց է
Կոմպոզիտային վերականգնում (պլոմբ)
68 Մարշալ Բաղրամյանի պողոտա
5 • 2 կարծիք
09:00 AM - 09:00 PM | Բաց է
Mobile App Download

Օգտագործեք հավելվածը

Ներբեռնել Փակել