Ավիատոմսի ամրագրում դեսպանատան համար ֊ առանց տոմս գնելու
Վիզայի դիմում ներկայացնելիս դեսպանատների մեծ մասը պահանջում է ավիատոմսի ամրագրում, որը ցույց է տալիս մեկնման և վերադարձի օրերը։ Տոմսը նախապես գնելը ռիսկային է․ մերժման կամ ամսաթվերի փոփոխության դեպքում գումարը կորչում է կամ վերադարձվում է մասնակի։ Մենք լուծում ենք հենց այս խնդիրը։
Ինչ ենք անում։ Ամրագրում ենք Wizz Air կամ FlyOne ավիաընկերության իրական թռիչք ձեր անունով, ձեր ընտրած օրերով, և ուղարկում ենք հաստատումը PDF ֆայլով՝ ամրագրման համարով, ուղևորների անուններով և թռիչքի տվյալներով։ Հաստատումը կարող եք կցել վիզայի փաթեթին, տպել կամ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով։ Այն ընդունվում է դեսպանատների մեծ մասի կողմից, իսկ կոնկրետ դեսպանատան պահանջները նախապես ստուգելու հարցում կօգնենք։
Արժեքը՝ 1 000 դրամ մեկ ուղևորի, մեկ ուղղության համար։ Մեկնում-վերադարձը՝ 2 000 դրամ մեկ ուղևորի համար։ Այլ վճարներ չկան, տոմս գնել պետք չէ։
Ուղղությունները՝ ավելի քան 40 քաղաք Երևանից՝ Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ռուսաստան։ Օրերը ցույց ենք տալիս ըստ ավիաընկերությունների իրական չվացուցակի, որպեսզի ամրագրումը համապատասխանի գոյություն ունեցող թռիչքի։
Ինչպես է աշխատում։ Հայտը լրացնում եք կայքում 2 րոպեում՝ ուղղություն, օրեր, ուղևորների տվյալներ, կապի եղանակ։ Նույն օրը կտեղեկացվեք հայտի ընթացքի մասին Telegram-ով, WhatsApp-ով կամ զանգով, իսկ հաստատումը ստանում եք նույն կապուղով։
Շտապ ամրագրում անհրաժեշտության դեպքում կատարում ենք նույն օրը։
Եթե վիզայի փաթեթ եք հավաքում, նույն տեղում թարգմանում ենք նաև փաստաթղթերը՝ կնիքով հաստատված։ Հայտ՝ armvoyage.am, Telegram՝ t.me/armvoyage, հեռախոս՝ +374 55 55 35 75։