Բիզնես պլան,Ներդրումային և Դրամաշնորհային ծրագիր,Պրեզենտացիա

0.0 ( 0 կարծիք )

ՌԻԳԱՍՈՖ ՍՊԸ
1 ծառայություն 0.0

Գրեք մեզ.
Երկուշաբթի 09:00 - 20:00
Երեքշաբթի 09:00 - 20:00
Չորեքշաբթի 09:00 - 20:00
Հինգշաբթի 09:00 - 20:00
Ուրբաթ 09:00 - 20:00
Շաբաթ 09:00 - 20:00
Կիրակի 11:00 - 17:00

Կապի Եղանակներ

Ավան-Առինջ 1-ին մ/շ; 2/8, Առինջ
~ 5.34 մղոն
Երք., 09:00 AM - 08:00 PM
Բաց է

Ոլորտում երկարամյա փորձ ունեցող մեր ընկերությունն իրականացնում է ներդրումային և բիզնես նախագծերի պրոֆեսիոնալ մշակում՝ նոր հիմնադրվող և գործող կազմակերպությունների համար:

1.   ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Մենք մշակում և կազմում ենք՝
  • Բիզնես պլաններ և ներդրումային նախագծեր,
  • Պետական աջակցությամբ ծրագրեր,
  • Դրամաշնորհային ծրագրեր (10 մլն ՀՀ դրամը գերազանցող),
  • Զարգացման, առողջացման և բարեգործական ծրագրեր,
  • Ներկայացուցչական նյութեր (պրեզենտացիաներ)՝ տպագիր և էլեկտրոնային (PowerPoint) ձևաչափերով (մեր կողմից կազմված նախագծերի համար),

Կազմակերպությունը հեղինակում և խմբագրում է տեքստեր:

2.   ՎՍՏԱՀԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁ

Մեր կազմած ծրագրերը հաջողությամբ հաստատվել և ֆինանսավորվել են հետևյալ կառույցների կողմից.

  • ՀՀ Կառավարություն, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ԲՏԱ նախարարություն,
  • ՀՀ առևտրային բանկեր և վարկային կազմակերպություններ,
  • ·Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ,
  • «Ազնավուր» հիմնադրամ և մասնավոր ներդրողներ (ինվեստորներ):

3.   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Գաղտնիության երաշխիք.

Խստորեն պահպանվում է նախագծի գաղտնիությունը, կնքվում է Գաղտնիության պայմանագիր (NDA):

  • Լեզուներ.

Նախագծերը կազմվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

  • Միջազգային համագործակցություն.

Պատվերներ են ընդունվում նաև ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Վրաստանից (նաև այդ երկրներում գործունեության իրականացման համար):

  • Ճարտարապետաշինարարական աջակցություն.

Նախագծման փուլում համագործակցում ենք մասնագիտացված և լիցենզավորված շինարարական-նախագծային ընկերությունների հետ՝ ապահովելով ճարտարապետաշինարարական լուծումների ճշգրտությունը ևիրատեսականությունը:

  • Ամբողջական սպասարկում.

Իրականացվում է նախագծերի հաստատման ամբողջ գործընթացի ուղեկցում և հիմնավորում: Նախապատրաստում և համապատասխան կառույցներին ենք հանձնում անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ իրականացնելով ամբողջ ընթացքի վերահսկում:

4.   ԱՆՎՃԱՐ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ (մինչև նախագծի վերջնական հաստատումը).

Ներառում է ծրագրի հիմնավորում բոլոր պատկան մարմիններում, լրացումների, փոփոխությունների իրականացում և լրացուցիչ բաժինների ավելացում:

5.   ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ծրագրերը կազմվում են 3 հիմնական փաթեթով (տարբեր ծավալի և արժեքի)։ Պատվիրատուն ինքն է ընտրում նախընտրելի տարբերակը (6, 10 կամ 14 բաժիններով):

Պատրաստի ծրագրերը տրամադրվում են տպագրված և էլեկտրոնային (ծածկագրված) տարբերակներով:

Մշակում ենք ներդրումային ծրագրի ամբողջական հայեցակարգը:

Նախագծերը ներառում են՝

  • Վերլուծական բաժին.

SWOT, PEST, շուկայի, մրցակիցների, ռիսկերի և առկա վիճակի գնահատում:

  • Արտադրական և լոգիստիկ պլան.

Արտադրական և ծառայությունների ծավալների (ըստ սեզոնայնության) հաշվարկ և կանխատեսում,

գործողությունների պլանավորում (Gantt chart), տրանսպորտային և էներգետիկ ծախսերի ճշգրիտ հաշվարկ:

  • Ֆինանսական բաժին (ներառում է 20 ենթաբաժին).

Ինքնարժեքի, շահույթի, ծախսերի, հարկային պարտավորությունների, վարկերի/լիզինգի մարումների հաշվարկ:

  • Բոլոր ծրագրերում հաշվարկվում են ֆինանսատնտեսական ցուցանիշներ՝

PBP, DPBP, BEP, MOS, NPV, NWC, EBITDA, EBIT, ROA, ROE, ROS, CR, QR, CASH RATIO, DSC և այլն:

  • Ներդրումների հետգնման (պարզ և դիսկոնտավորված), անվնասաբերության կետի և սնանկության ռիսկերի գնահատում:
  • Բոլոր տվյալները ներկայացվում են հստակ գծապատկերներով և գրաֆիկներով:
  • Եթե ծրագիրը ներառում է մի քանի ոլորտ, կազմվում է «Հանրագումար» փաթեթ՝ ԱՆՎՃԱՐ:

6.   ՆԱԽԱԳԾԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Մենք մշակում ենք նախագծեր տնտեսության բոլոր ճյուղերի համար.

  • Արտադրություն և սննդամթերք (բոլոր տեսակի):
  • Գյուղատնտեսություն.

Անասնապահություն, ջերմոցային տնտեսություններ, ձկնաբուծություն:

  • Էներգետիկա.

Արևային էներգետիկա և էներգակիրներ:

  • Շինարարություն և կառուցապատում

(ներառյալ հողատարածքների նպատակային նշանակության փոփոխության (կատեգորիայի փոխման) հիմնավորումներ:

  • HORECA և Զբոսաշրջություն.

Հյուրանոցներ, հյուրատներ, հանգստյան գոտիներ, ռեստորաններ, հանրային սնունդ:

  • IT, Ռազմարդյունաբերություն, Առևտուր, Ծառայություններ:
  • Տրանսպորտ, Լոգիստիկա, Ներմուծում և Արտահանում:

Ընկերության կողմից սահմանված դեպքերում գործում է ԶԵՂՉԵՐԻ համակարգ:

(Հայտարարության մեջ ներկայացված լուսանկարները մեր կողմից իրականացված նախագծերից են):

Ծառայության արժեքը սկսած: 1 AMD
Սպասարկման միջին ժամանակ: 7-15 օր

Լրացուցիչ տեղեկություններ

Ծառայության տեսակ

  • Բիզնես պլանի մշակում
  • Շուկայի հետազոտություն
  • Ներդրումային առաջարկի պատրաստում
  • Ֆինանսական մոդելավորում

Բիզնեսի փուլ

  • Գաղափարի փուլ
  • Սթարթափ
  • Աճի փուլ
  • Հասուն բիզնես
  • Բիզնեսի ընդլայնում

Ոլորտ

  • Տեխնոլոգիաներ
  • Առևտուր
  • Արտադրություն
  • Ծառայություններ
  • Գյուղատնտեսություն
  • Առողջապահություն
  • Այլ

Ֆինանսավորման տեսակ

  • Բանկային վարկ
  • Դրամաշնորհներ
  • Պետական ֆինանսավորում

Լրացուցիչ ծառայություններ

  • Ներկայացման պատրաստում

Կարծիքներ 0
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ:

Նման Ծառայություններ

Արկադի Կիրակոսյան

Հյուրանոցա ռեստորանային համալիրների կառավարում

սկսած 15 000 AMD

3 Հակոբ Հակոբյան փողոց, Երևան 1.97 մղոն
Բաց է մինչև 06:00 PM