Ցանցային արևային համակարգեր

5.0 ( 2 կարծիքներ )
Գրեք մեզ.
Երկուշաբթի 10:00 - 19:00
Երեքշաբթի 10:00 - 19:00
Չորեքշաբթի 10:00 - 19:00
Հինգշաբթի 10:00 - 19:00
Ուրբաթ 10:00 - 19:00
Շաբաթ Փակ է
Կիրակի Փակ է

Կապի Եղանակներ

111 Րաֆֆու փողոց, Երևան 0064, Երևան
~ 4.40 մղոն
Չրք., 10:00 AM - 07:00 PM
Փակ է

LA Solar Armenia-ն նախագծում և տեղադրում է ցանցային արևային համակարգեր տների և բիզնեսների համար Հայաստանի ամբողջ տարածքում։ Այս համակարգերը միանում են ընդհանուր էլեկտրական ցանցին և նախատեսված են էլեկտրաէներգիայի սպառումը փոխհատուցելու համար։

Ցերեկային ժամերին արևային վահանակների արտադրած էներգիան առաջին հերթին օգտագործվում է տան կամ բիզնեսի ընթացիկ կարիքների համար։ Եթե արտադրված էներգիան տվյալ պահին ամբողջությամբ չի օգտագործվում, ավելցուկը փոխանցվում է էլեկտրական ցանց։ Երբ արևային արտադրությունը բավարար չէ, անհրաժեշտ էներգիան կրկին ստացվում է ցանցից։

Արևային կայանի հզորությունը հաշվարկվում է ամբողջ տարվա էլեկտրաէներգիայի սպառման հիման վրա։ Մասնագետները գնահատում են նաև տանիքի կամ հողատարածքի չափը, կողմնորոշումը, հնարավոր ստվերները, օբյեկտի տեխնիկական պայմանները և ապագայում նախատեսվող նոր սարքավորումները։

Հայաստանում գործող զուտ հաշվառման համակարգը հնարավորություն է տալիս հաշվառել ինչպես ցանց փոխանցված, այնպես էլ ցանցից ստացված էլեկտրաէներգիան։ Ամռանը, երբ արևային արտադրությունն ավելի բարձր է, կայանը կարող է ավելցուկային էներգիա փոխանցել ցանց, իսկ ավելի քիչ արևային ժամեր ունեցող ամիսներին անհրաժեշտ էներգիան ստացվում է ցանցից։

Ծառայությունը ներառում է տեղանքի ուսումնասիրություն, համակարգի նախագծում, սարքավորումների ընտրություն, մոնտաժային կառուցվածքների, մալուխների և պաշտպանիչ սարքավորումների տեղադրում, համակարգի գործարկում և Wi-Fi մոնիթորինգ։

Համակարգերում կիրառվում են Երևանում արտադրված LA Solar արևային վահանակներ՝ 30 տարվա երաշխիքով։ Փոխակերպիչների երաշխիքը 5 տարի է։

Ճիշտ հաշվարկված համակարգը նպաստում է էլեկտրաէներգիայի տարեկան ծախսի նվազեցմանը և ապահովում է կայուն երկարաժամկետ արդյունք։ Ստանդարտ համակարգերի տեղադրումը կարող է իրականացվել մինչև 15 աշխատանքային օրում՝ տեխնիկական պայմանների հաստատումից հետո։

Հոսանքազրկման ժամանակ ցանցային համակարգն անվտանգության նպատակով ավտոմատ անջատվում է։ Պահուստային սնուցման համար անհրաժեշտ է հիբրիդային համակարգ և կուտակիչ։

Սպասարկման միջին ժամանակ: 10 օր

Լրացուցիչ տեղեկություններ

Արևային Պանելների Տեղադրում

  • Տեղանքի գնահատում և հնարավորությունների ուսումնասիրություն
  • Համակարգի դիզայն և պլանավորում
  • Արևային պանելների տեղադրում
  • Էլեկտրական լարերի և միացումների տեղադրում
  • Ինվերտորի տեղադրում և կարգավորում
  • Մարտկոցի տեղադրում

Արևային Պանելների Սպասարկում

  • Միացումների և լարերի զննում
  • Կատարողականության մոնիտորինգ և օպտիմալացում
  • Ինվերտորի և մարտկոցի համակարգի սպասարկում

Վերանորոգում և Խնդիրների Լուծում

  • Արևային պանելների վերանորոգում և փոխարինում
  • Ինվերտորի վերանորոգում և փոխարինում
  • Մարտկոցի վերանորոգում և փոխարինում
  • Լարերի և միացումների վերանորոգում
  • Համակարգի ախտորոշում և խնդիրների լուծում

Վճարում և գործարար պայմաններ

Վճարման եղանակ

Բանկային փոխանցում Կանխիկ

Հարկման տեսակ

ԱԱՀ վճարող Այլ

Կորպորատիվ հնարավորություններ

Տրամադրում է հաշիվ-ապրանքագիր Կնքում է պայմանագիր Հետաձգված վճարման պայմաններ Ընդունում է գնման պատվերներ

Կարծիքներ 2
Թողնել կարծիք
Metaqsya Darabyan
Metaqsya Darabyan | 2 շաբաթ առաջ
Հասցե: 111 Րաֆֆու փողոց, Երևան 0064

Շատ լավ ծառայություն են մատուցում: Տեղադրել ենք պանելներ և շատ գոհ ենք թե որակից և թե անձնակազմից:

Inga Sahakyan
Inga Sahakyan | 2 շաբաթ առաջ
Հասցե: 111 Րաֆֆու փողոց, Երևան 0064

Շատ գոհ ենք LA Solar-ի աշխատանքից։ Սկզբից ամեն ինչ հասկանալի բացատրեցին, ճիշտ հաշվարկ կատարեցին և տեղադրումն ավարտեցին պայմանավորված ժամկետում։ Հարցերի դեպքում նույնպես արագ արձագանքում են։

Նման Ծառայություններ

Արևային վահանակների և հիբրիդային համակարգերի տեղադրում

Արևային վահանակների և հիբրիդային համակարգերի տեղադրում

սկսած 160 000 AMD

6 Օրբելի եղբայրների փողոց, 0033, Երևան 1.53 մղոն
1 շաբաթ Բաց է մինչև 06:00 PM
Արևային կայանների մասնագիտացված սպասարկում

Արևային կայանների մասնագիտացված սպասարկում

Սեբաստիայի փողոց, Երևան, Երևան 2.88 մղոն
24 ժամ
Արեվային էներգիա 5.0 (9)

Արեվային էներգիա

սկսած 195 000 AMD

Դավթաշեն, Երևան, Երևան 3.25 մղոն
1-2 օր Բաց է մինչև 05:30 PM