Դարսոնվալիզացիա՝ դեմքի և գլխամաշկի խնամքի արդյունավետ ու ժամանակակից մեթոդ, որն օգնում է վերականգնել մաշկի բնական փայլը և առողջությունը։ Այս պրոցեդուրան հիմնված է բարձր հաճախականության ցածր ուժգնության հոսանքի կիրառության վրա, որն ունի բազմակողմանի ազդեցություն ինչպես դեմքի, այնպես էլ գլխամաշկի վրա։
Դարսոնվալը լայնորեն կիրառվում է կոսմետոլոգիայում՝ մաշկի տարբեր խնդիրների լուծման համար։ Այն բարելավում է արյան շրջանառությունը, խթանում բջջային նորոգումը և ապահովում մաշկի խորը մաքրություն։ Ընթացակարգը հատկապես արդյունավետ է ճարպոտ, խնդրահարույց կամ ծերացող մաշկի դեպքում։
Պրոցեդուրան ցավազուրկ է, հարմար է գրեթե ցանկացած մաշկի տիպի համար և չի պահանջում վերականգնողական շրջան։ Դարսոնվալիզացիայի կանոնավոր կուրսը նպաստում է մաշկի երիտասարդացմանը, կնճիռների հարթեցմանը և ընդհանուր արտաքին տեսքի բարելավմանը։
Գլխամաշկի դարսոնվալ բուժումը հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր բախվում են մազաթափության, թեփի կամ գլխամաշկի ճարպոտության հետ կապված խնդիրների։ Կանոնավոր սեանսները նկատելիորեն բարելավում են մազի կառուցվածքը, ամրապնդում արմատները և արագացնում մազի աճը։
Եթե ձեր նպատակն է ունենալ առողջ, ճկուն և փայլուն մաշկ, ինչպես նաև ամուր ու կենսուռույց մազեր, ապա դարսոնվալի պրոցեդուրան կդառնա ձեր գեղեցկության խնամքի անփոխարինելի մասը։
✨ Դեմքի դարսենվալ — 3,000 ֏
🌿 Գլխամաշկի դարսենվալ — 3,000 ֏
💆♀️ Դեմք + գլխամաշկ — 5,000 ֏
🌿 Կուրսային առաջարկ
• 10 սեանս — 25,000 ֏
• 15 սեանս — 35,000 ֏
⏱ Տևողությունը՝ մոտ 15–25 րոպե՝ կախված ընտրված գոտուց։