Էլեկտրամոբիլների և հիբրիդների սպասարկում ու նորոգում Երևանում

0.0 ( 0 կարծիք )
Գրեք մեզ.
Երկուշաբթի 09:00 - 19:30
Երեքշաբթի 09:00 - 19:30
Չորեքշաբթի 09:00 - 19:30
Հինգշաբթի 09:00 - 19:30
Ուրբաթ 09:00 - 19:30
Շաբաթ 09:00 - 19:30
Կիրակի Փակ է

Կապի Եղանակներ

27/4 Մոլդովական փողոց, Երևան, Երևան
~ 3.35 մղոն
Երկ., 09:00 AM - 07:30 PM
Փակ է

Էլեկտրամոբիլների և հիբրիդների սպասարկում, պահեստամասեր և տեղադրում՝ մեկ վայրում։ Brothers.am-ում փոխարինում ենք ռեդուկտորի և փոխանցման տուփի յուղերը, նորոգում ընթացամասը, ղեկային և արգելակային համակարգերը։ Հիբրիդների համար կատարում ենք նաև շարժիչի յուղի և ֆիլտրերի փոխարինում։

Մոտեցե՞լ է հերթական սպասարկման ժամանակը, ընթացամասում թակոցնե՞ր եք լսում կամ կասկածներ ունեք արգելակների աշխատանքի վերաբերյալ։ Դիմեք մեզ՝ ստուգման համար։

Առաջարկում ենք՝

  • էլեկտրամոբիլների և հիբրիդների ռեդուկտորի կամ փոխանցման տուփի յուղի փոխարինում՝ ըստ մեքենայի կառուցվածքի և արտադրողի պահանջների,
  • փոխանցման տուփի ֆիլտրի փոխարինում՝ այն մոդելների համար, որոնցում դա նախատեսված է արտադրողի կողմից,
  • հիբրիդների շարժիչի յուղի, օդի, յուղի և վառելիքի ֆիլտրերի փոխարինում՝ ըստ տվյալ մոդելի սպասարկման կանոնակարգի,
  • ընթացամասի և ղեկային համակարգի ստուգում ու նորոգում,
  • ամորտիզատորների, լծակների, սայլենտբլոկների, գնդաձև հենակների և անիվների առանցքակալների փոխարինում,
  • արգելակային համակարգի ստուգում և սպասարկում, արգելակային կոճղակների ու սկավառակների փոխարինում,
  • պահեստամասերի ընտրություն ըստ VIN-ի, վաճառք և տեղադրում մեր մասնագետների կողմից։

Քարշային մարտկոցների և սովորական ակկումուլյատորների հետ կապված աշխատանքներն ու դրանց վաճառքը մեր ծառայությունների մեջ չեն մտնում։

Առաջարկում ենք օրիգինալ պահեստամասեր և որակյալ այլընտրանքներ՝ ձեր մեքենայի մոդելին համապատասխան։ Համատեղելիությունը ճշտում ենք VIN-ով, իսկ առկայությունն ու մատակարարման ժամկետները հայտնում ենք մինչև պատվիրելը։ Աշխատանքների ծավալն ու ընդհանուր արժեքը համաձայնեցնում ենք նախապես։

Մեզ մոտ կա կայանատեղի և հարմարավետ սպասասրահ։ Կարող եք սպասել տեղում կամ մեքենան թողնել մեր մասնագետների մոտ և վերադառնալ, երբ այն պատրաստ լինի։

Զանգահարեք կամ գրեք WhatsApp-ով։ Նշեք մեքենայի մակնիշը, մոդելը, տարեթիվը և տեսակը՝ էլեկտրամոբիլ կամ հիբրիդ։ Նկարագրեք խնդիրը կամ անհրաժեշտ սպասարկումը։ Կճշտենք աշխատանքների կատարման հնարավորությունը և կհամաձայնեցնենք այցի ժամը։

📍 Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 27/4

📞 +374 96 014699 · WhatsApp

Վճարում և գործարար պայմաններ

Վճարման եղանակ

Բանկային փոխանցում Կանխիկ Քարտով վճարում

Կորպորատիվ հնարավորություններ

Տրամադրում է հաշիվ-ապրանքագիր Ընդունում է գնման պատվերներ

Կարծիքներ 0
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ: