Հայոց լեզվի և գրականության դասընթացներ

0.0 ( 0 կարծիք )

Մայրենիի դպրոց (անհատ)
2 ծառայություններ 0.0

Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Շաբաթ 09:00 - 18:00
Կիրակի 24 ժամ

Կապի Եղանակներ

Գեղանիստ, Երևան
~ 4.74 մղոն
Հնգ., 09:00 AM - 06:00 PM
Բաց է

-Սիրելի’ ծնողներ, ես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ, անցկացնում եմ հայոց լեզվի և գրականության խմբային ու անհատական պարապմունքներ 1-9-րդ դասարանի աշակերտների հետ։

Ունեմ համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն (մագիստրոսի որակավորում) և աշխատանքային փորձ։

Պարապմունքների ընթացքում խիստ ուշադրություն է դարձվում գրագետ խոսքի զարգացմանը, սահուն ընթերցանությանը և առարկայի խորացված ուսուցմանը (ուղղագրություն, ուղղախոսություն, ձևաբանություն, շարահյուսություն)։   Կատարում ենք նաև տնային առաջադրանքները։

Ծրագիրը ներառում է.

  1. դասապատրաստում,
  2. հայերենի խոսակցական հմտությունների և քերականական գիտելիքների ուսուցում և ամրապնդում,
  3. բանավոր  և գրավոր խոսքի զարգացում։

Պարապմունքներն  անցկացվում են շատ հարմարավետ  և ջերմ միջավայրում։

Դասընթացի արժեքը կախված է տարիքային առանձնահատկություններից ( 1-9-րդ դասարան և նախադպրոցական) և պարապմունքների անցկացման ձևից ( խմբային կամ անհատական)։ Հնարավոր է նաև փոխհամաձայնեցնել ժամային գրաֆիկը։

  Ուսումնառության բարձր որակը և լավագույն արդյունքը երաշխավորվում է։

     Մանրամասների համար կարող  եք զանգահարել նշված հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ։ 

  Հասցե՝.  գ. Գեղանիստ (Արգավանդի և Աէրացիայի հարևանությամբ)։

Ծառայության արժեքը սկսած: 10000 AMD

Կարծիքներ 0
Թողնել կարծիք
Այս ծառայությունը դեռ գնահատված չէ: