LA Solar Armenia-ն նախագծում և տեղադրում է հիբրիդային արևային համակարգեր տների և բիզնեսների համար։
Հիբրիդային համակարգն արևային վահանակների արտադրած էներգիան օգտագործում է ընթացիկ սպառման համար, իսկ ավելցուկը կարող է պահեստավորել կուտակիչում կամ փոխանցել էլեկտրական ցանց։ Հոսանքազրկման դեպքում կուտակիչից սնուցվում են նախապես ընտրված սարքերն ու գծերը։
Կուտակիչի տարողությունն ընտրվում է՝ ըստ անհրաժեշտ սարքերի հզորության և ցանկալի պահուստային աշխատանքի ժամանակի։
Ծառայությունը ներառում է սպառման գնահատում, համակարգի նախագծում, հիբրիդային փոխակերպիչ, կուտակիչ, պաշտպանիչ սարքավորումներ, տեղադրում, կարգավորում և Wi-Fi մոնիթորինգ։
LA Solar վահանակների երաշխիքը 30 տարի է, իսկ փոխակերպիչների և կուտակիչների երաշխիքը՝ 5 տարի։
Վճարում և գործարար պայմաններ
Վճարման եղանակ
Հարկման տեսակ
Կորպորատիվ հնարավորություններ