Առաջին այցի ժամանակ իրականացնում ենք այցելուի բերանի խոռոչի զննում, գնահատում ատամների, լնդերի, բերանի խոռոչի հիգիենայի վիճակը։ Կատարում ենք ներբերանային և պրոֆիլային լուսանկարներ։ Այնուհետև կլինիկայում իրականացվում է ծնոտների 3D (KT) ռենտգեն, որը հնարավորություն է տալիս
որոշել ծնոտների ոսկորի խտությունն ու ծավալը,
ընտրել ճիշտ չափսերով իմպլանտներ։
Մանրամասն պլանավորում ենք բուժումը՝ լուսանկարների, 3D ռենտգենի ուսումնասիրմամբ։
Իմպլանտացիա
Այս փուլում տեղադրվում են իմպլանտները։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև
լնդային պլաստիկա
ոսկրային պլաստիկա. երբ ոսկորի ծավալը բավարար չէ իմպլանտի տեղադրման համար, ավելացվում է արհեստական կամ բնական ոսկոր,
բաց կամ փակ սինուս-լիֆտ։
Եթե իմպլանտը տեղադրվել է ատամնաշարի ֆրոնտալ՝ երևացող հատվածում, միանգամից տեղադրում ենք նաև ժամանակավոր շապիկը, որպեսզի այցելուն մինչև մշտական շապիկի տեղադրումը էսթետիկ խնդիր չունենա։
Մասնագետներն ու հեռավորությունները կհաշվարկվեն այս կետից։
Քարտեզը շարժեք՝ գտնվելու վայրը կարգավորելու համար
Ընտրված հասցե
Բեռնվում է...
🍪
Մենք օգտագործում ենք cookie-ներ՝ ձեր փորձը բարելավելու և վերլուծական նպատակներով։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կարդալ մեր Քուքիների քաղաքականությունը։